Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռոբեր Լեպաժի խաղաքարտային բեմադրությունը կբացի նոր թատերաշրջանի վարագույրը

07.31.2024


Բեռլինի «Schaubuhne» թատրոնի նոր՝ 2024-2025թթ․ թատերաշրջանը կբացվի կանադացի հայտնի ռեժիսոր Ռոբեր Լեպաժի «Հավատ, փող, պատերազմ և սեր» բեմադրությամբ։ Թեև լեգենդար ռեժիսորը բազմիցս է իր աշխատանքներրը հյուրախաղերով ներկայացրել այս թատրոնում, բայց սա առաջինն դեպքն է, երբ նա բեմադրություն է պատրաստում հենց տեղում՝ «Schaubuhne» թատրոնում։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ինչպես Լեպաժի շատ բեմադրությունններ, այնպես էլ «Հավատ, փող, քարտեր և սեր»֊ը ռեժիսորի և դերասանների հեղինակային ստեղծագործությունն է։ Այն ներկայացնում է բազմաթիվ պատմություններ, որոնք ծնվել են համատեղ որոնման, իմպրովիզացիայի և փորձարկման ընթացքում:

Փորձերի սկզբում արտիստների ձեռքի տակ չեն եղել ոչ տեքստ, ոչ սյուժե, ոչ կերպարներ։ Եղել է միայն մեկ առարկա՝ խաղաքարտերի տախտակ: Հենց այս տախտակը, որպես հարթակ, դարձել է բեմադրության մեկնարկային կետը։ Խաղաքարտերի յուրաքանչյուր խմբատեսակ ստանում է բովանդակային իմաստ՝ սիրտը նշանակում է սեր, ղառը՝ պատերազմ, խաչը՝ հավատ, քառակուսին՝ փող։ Չորս առանցքային հասկացություն, որոնք էլ ընդգրկվել են բեմադրության վերնագրի մեջ։

«Քարտերից, դրանց գունային խմբերից, պատկերներից ու թվերից իմպրովիզացիայի միջոցով հասունացվել են ամբողջական աշխարհներ, բազմազան գործեղ կերպարներ և չորս միահյուսված սյուժետային գծեր, որոնք ընդգրկում են Գերմանիայի ութ տասնամյակների պատմությունը», - ասվում է բեմադրության նկարագրության մեջ: Այդ ամենը ներկայացվում է սիրո, երջանկության որոնման, հրեշավոր գայթակղության, անկման և ճակատագրի նկատմամբ հույսի միջոցով։

Պատերազմները միշտ նշում են շրջադարձային կետ, ավարտ և նոր սկիզբ՝ անցում դեպի հաջորդ պատմություն:

Բեմադրության սյուժեն հյուսվում ու զարգանում է հենց այդ տրամաբանությամբ։

Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո երեխային ուղարկում են կանանց մենաստան։ Հազիվ հասունացած, աղջիկը հեռանում է Գերմանիա, ապա՝ Փարիզ: Նա լույս աշխարհ է բերում երկվորյակներ։

Քարտերով գուշակություն անողը երեխաների համար դժբախտություն է կանխատեսում և խորհուրդ տալիս ազատվել նրանցից։

Բեռլինի պատի անկումից և սառը պատերազմի ենթադրյալ ավարտից անմիջապես հետո զույգը Վալենտինի օրը որոշում են անցկացնել Բադեն-Բադենում: Քանի որ կազինոյում կարելի էր ծխել, կինը հայտնվում է այնտեղ։ Նրան մոլախաղերը այնպես են հրապուրում, որ խաղալով կորցնում է ընտանեկան ճակատագրական ժառանգությունը․․․

Հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող զինվորը պատմում է իր թերապևտին Աֆղանստանում կռվի ժամանակ իր ամենավստահելի ընկերոջը, ծառայողական շանը կորցնելու մասին։ Սակայն զինվորականների տեսանկյունից շունը ընդամենը նրա զինանոցի մի մասն է միայն, որը կորել է արտակարգ իրավիճակում:

Իսկ Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից քիչ առաջ միասեռ զույգը փոխնակ մոր օգնությամբ իրականացնում է երեխա ունենալու իրենց ցանկությունը։

Նշենք որ առաջին անգամ խաղաքաքարտային կոստյումների և թեմատիկ և իմաստային բլոկների միջև կապը Լեպաժի ստեղծագործական ներկապնակում հայտնվել է ավելի քան տասը տարի առաջ «Քարտեր» քառաբանության մեջ, որը ստեղծվել է նրա սեփական «Ex Machina» ընկերության հետ միասին՝ կլոր ասպարեզներով կրկեսային թատրոնների համար: Շարքի չորս ներկայացումներից առաջինը՝ «Գագաթները», 2013 թ․֊ին ներկայացվել է նաև Մոսկվայի Չեխովի փառատոնում։





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 64 անգամ