Ռեժիսորը հեռակա կարգով դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման08.13.2024
Օրերս Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը կրկնակի անգամ հեռակա կարգով մեղավոր է ճանաչել հայտնի ռեժիսոր Իվան Վիրիպաևին՝ ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու համար։ Նա դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման։ Նույն մեղադրանքով առաջին անգամ նա դատապարտվել էր 8 տարվա ազատազրկման։ Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «Թագլուրը»։
«Ազատազրկման ձևով պատիժը կրելու ժամկետը հաշվարկվում է Իվան Ալեքսանդրովիչ Վիրիպաևին Ռուսաստանի Դաշնության տարածք արտահանձնելու պահից կամ Ռուսաստանի Դաշնության տարածքում նրան կալանքի տակ պահելու պահից»,- ասվում է դատարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Վիրիպաևը 2013-2016 թվականներին եղել է «Պրակտիկա» թատրոնի գեղարվեստական ղեկավարը։ 2020-2021 թվականներին որպես գլխավոր պրոդյուսեր աշխատել է «Okko» հոսքային հարթակի «Okko Theatre» առցանց նախագծում: Նա դեմ է արտահայտվել ռուսական զորքերի կողմից Ոկրաինայի դեմ ձեռնարկված «հատուկ գործողությանը» և խոստացել օգնել Ուկրաինային։ 2023 թվականի մայիսին Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը հեռակա ձերբակալելու դատավճիռ էր կայացրել կինոպրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու և ռեժիսոր Վիրիպաևի նկատմամբ՝ Ռուսաստանի զինված ուժերի գործողությունների մասին կեղծ տեղեկություններ տարածելու մեղադրանքով։
Այս երկու արվեստագետներն էլ, սակայն, մինչ իրենց նկատմամբ իրավական գործողություններ սկսելը հեռացել են Ռուսաստանից։