Բուխարան պատրաստվում է իր առաջին մեծ միջազգային բիենալեին09.03.2024
Սշխարհի տարբեր երկրներում անցկացվող բազմաթիվ բիենալիների թիվը 2025թ․֊ի սեպտեմբերի 5֊ին կավելանա ևս մեկը։ Կենտրոնական Ասիայում, մի տարածաշրջան, որտեղ ընդհանրապես բացակայում են միջազգային մակարդակի ցուցահանդեսները, կմեկնարկի Բուխարայի բիենալեն: Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «artnews.com»֊ին։
Ուզբեկստանում կազմակերպվելիք միջոցառումը իր տեսակի մեջ կլինի Կենտրոնական Ասիայում անցկացվող մշակութային իրադարձությունների մեջ մեծերից մեկը։
Առաջին շոուն կվարի Լոս Անջելեսում բնակվող Դիանա Քեմփբելը, որը Բանգլադեշի Սամդանի արվեստի հիմնադրամի գեղարվեստական ղեկավարն է:
Քեմփբելի բիենալեն կկրի «Բաղադրատոմսեր կոտրված սրտերի համար» խորագիրը՝ հղում անելով սննդի միջոցով բուժվելու հնարավորությանը, քանի որ բիենալեն նվիրված կլինի սննդին։ Դրան մասնակցելու կհրավիրվեն ինչպես խոհարարներ Ուզբեկստանից, այնպես էլ այլ երկրներից, որոնք բիենալեի ողջ ընթացքումկպատրաստեն համեղ խորտիկներ ու ճաշեր։
Բուխարան քաղաք է, որը հայտնի է հիմնականում իր մզկիթներով և մեդրեսեներով, որոնցից շատերը թվագրվում են դարերով և համարվում են իսլամական ճարտարապետության կարևոր օրինակներ: Ցուցահանդեսը տեղի կունենա քաղաքի պատմական թաղամասում: