Բրեխթի 90-ամյա աշակերտը, «Դոն Կառլոս»֊ի լիբրետոն և դրամատուրգ Յու․ Քորմոնը09.09.2024
Անցյալ շաբաթ, սեպտեմբերի 6֊ին, Բերթոլդ Բրեխթի աշակերտ Ախիմ Ֆրեյերը Գերմանիայի Մայնինգեն քաղաքի թատրոնում ներկայացրել է իտալացի մեծ կոմպոզիտոր Ջուզեպե Վերդիի «Դոն կառլոս» օպերան։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը» հղում անելով «oteatre.info»֊ին։
Հինգ գործողությամբ օպերայի բեմադրության միակ հեղինակը, ինչպես նախկինում բազմիցս արձանագրվել է, Ախիմ Ֆրեյերն է։ Հայտնի է, որ Վերդին այս մեծ ծավալի երաժշտական ստեղծագործության համար որպես գրական հիմք հենվել է Շիլլերի համանուն պիեսի թեմայով լիբրետիստներ Քամիլ դյու Լոկլիի և Ժոզեֆ Մերիի ստեղծած լիբրետոյի վրա։ Սակայն Մայնինգենում ներկայացված բեմադրությն մեջ մեկ գործողություն շեղվել է դասական ստեղծագործության սյուժետային սովորական գծից և նույն պատմական իրադարձությունները ներկայացվել են օպերայի հերոսների ժամանակաշրջանին առնչվող մեկ այլ պիեսի՝ ֆրանսիացի դրամատուրգ Յուջին Քորմոնի «Ֆիլիպ II, Իսպանիայի թագավոր» ստեղծագործության միջոցով։:
«Տպավորիչ թատերական տեսարանները, զգացմունքներով լիցքավորված արիաները և խոհուն օպերային ձևը մեծացնում են Ֆրիդրիխ Շիլլերի գրական մոդելի գրավչությունը։», - նշված էէ թատրոնի մամլո հայտարարության մեջ:
Ավելացնենք, որ այս օպերայի պրեմիերան Ֆրայերի 90-ամյակի տոնակատարության հետ կապված իրադարձություններից մեկն է։
Սեպտեմբերի 16-ից մինչև 2025 թվականի փետրվարի վերջը Բեռլինի «Schloss Biesdorf» ցուցասրահում կանցկացվի նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Իսկ Մայնինգենում Բրեխտի աշակերտի ստեղծած կտավներին հնարավոր կլինի ծանոթանալ 2025 թվականի ապրիլի 11-ից օգոստոսի 31-ին։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։