Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քրիս Մարնի․ «Մարդկանց պարերին ներկայացնելու համար»

09.12.2024

30֊ամյա ընդմիջումից հետո կրկին իր վարագույրերն է բացել Լոնդոնի քաղաքային բալետը (LCB)։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « bbc.com»֊ին։

Գործունեությունն ավարտած հայտարարած թատրոնը վերահաստատվել է «Sadler՝s Wells Theatre»-ում, այնտեղ, որտեղ տասնամյակներ առաջ հանդես էր գալիս։ Այն գտնվում է Բրիտանիայի մայրաքաղաքի հյուսիսում:

«Sadler՝s Wells» թատրոնը ներկայացնում է պարը բոլոր ձևերով՝ ժամանակակցից մինչև կրկես, բալետից մինչև Բոլիվուդ, ստեպից մինչև տանգո, ֆլամենկոյից մինչև ընտանեկան շոուներ և այլն:

Պարի այս հարթակը համարվում է աշխարհի առաջատար ժանրաին ընկերություններից մեկը։ Այն մինչև 1996 թվականը, մինչև ֆինանսական դժվարությունների պատճառով փակվելը, գտնվում էր Ուելսի արքայադուստր Դիանայի հովանու ներքո:

Թատրոնի բացման առիթով գեղարվեստական ​​ղեկավար Քրիս Մարնին ասել է, որ «մարդկանց պարերին ներկայացնելու համար» ցանկանում է վերագործարկել ընկերությունը:

Մարնին հայտարարել է, որ ինքը ցանկանում է ընկերությունը տանել նոր ուղղությամբ, նոր այսօրվա սերնդի համար։ Նա ընդգծել է, որ իրենց խաղացանկը «ավելի քիչ է նման ավանդական դասական բալետներին» և ավելացրել է, որ ընկերությունը «չի ներկայացնի Կարապի լիճը կամ Մոխրոտը, ինչպես դա անում են որոշ ընկերություններ»:

«Sadler՝s Wells Theatre»-ի նոր ղեկավարը նախկինում Չիկագոյի «Joffrey Ballet Company»-ի տնօրենն է եղել։ Նա ասել է, որ հիմա «ֆինանսապես դժվար ժամանակ է հյուրախաղերի համար», բայց « եթե ընկերությունները հյուրախաղեր չեն անում, ուրեմն՝ շուկայում բաց կա»:

Նա համոզված է, որ աշխարհում բալետի պահանջարկ կա, և «կան բազմաթիվ թատրոններ, որոնք չեն սպասարկվում հյուրախաղերով հանդես եկող պարային ընկերությունների կողմից»։

«Այն, ինչ մենք գտնում ենք ճանապարհին, դա այն է, թե ի՞նչ է ցանկանում հանդիսատեսը, և նա գալիս է մեզ դիտելու»:

Լոնդոնի քաղաքային բալետը այս շաբաթ կավարտի ներկայացումների շարքը «Sadler՝s Wells Theatre»-ում, որից հետո կմեկնի համաշխարհային շրջագայության։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 43 անգամ