Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Համաշխարհային բալետի աստղերը համախմբվել էին Սոչիում

02.13.2014


Օլիմպիական խաղերի բացումից հետո, փետրվարի 7-ից 12-ը ժամանակահատվածում «Սոչի- 2014» մշակութային ծրագրի շրջանակներում արդեն անցկացվել են 140 մեծ ու փոքր միջոցառումներ, որոնց մասնակցել են 92 ստեղծագործական կոլեկտիվ: Իսկ Ռուսաստանի տարածքում, ամենատարբեր քաղաքներում այդ նույն մշակութային ծրագրի շրջանակներում կայացվել է 118 միջոցառում, որոնց մասնակցել են 185 հազար մարդ: Այդ մասին հաղորդում է «ruvek.ru»-ն:

«Սոչի- 2014» մշակութային ծրագիրը, որը գլխավորում է նշանավոր դիրիժոր Յուրի Բաշմետը, հանդիսատեսներին է ներկայացնում համաշխարհային արվեստի ամենատարբեր ժանրերի բարձրարժեք գործեր, որնց մասնակցում են մեծ ճանաչում և համբավ վայելող արտիստներ:

Վերջին խոշորամասշտաբ միջոցառումը իրականացվեց երեկ՝ փետրվարի 12-ին՝ Սոչիի «Ձմեռային» թատրոնում, երբ բեմ բարձրացան Ամստերդամից, Օսլոյից, Բեռլինից, Դրեզդենից, Հելսինկիից և Նյու-Յորքից ժամանած համաշխարհային բալետի աստղերը: Նրանք Սոչիի բնակիչներին և Օլիմպիադայի հյուրերին ներկայացրին «Կարապի լիճ», «Կորսար» և «Դոն Կիխոտ» բալետները:

«Օլիմպիական խաղերը միավորում են մարդկանց, մշակութային ծրագրերը նույնպես: Մեր լավագույն պահերին մենք հայտնվում ենք միասին, միևնույն վայրում: Դա այն միակն է, որ մենք կարող ենք հակադրել բռնությանը, պատերազմին, ահաբեկչությանը, թմրանյութերին և ընդհանրապես ցանկացած հրեշավոր դրսևորումների» ,- «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է մաեստրո Յուրի Բաշմետը:
    Դիտվել է 1122 անգամ