Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մարթալերը նույնականության փոխարեն ճանաչում է համակարգը

09.16.2024

Շվեյցարիայի Բազել քաղաքի թատրոնում կայացել է ռեժիսոր Քրիստոֆ Մարթալերի «Դոկտոր Վատցենրոյթերի կտակը. իրականի փոխարեն՝ հաճելի ցանկալին» բեմադրության պրեմիերան՝ ըստ դրամատուրգ Թիմոն Յանսենի համանուն պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը․՝ հղում անելով «oteatre.info»֊ին:

Մարթալերը, աշխատելով դրամատուրգի հետ, ստեղծել է մի պատմություն բժիշկ Վատցենրոյթերի մասին, որին, ըստ հեղինակների, կարելի է հանդիպել այն վայրերում, որտեղ « ընտանեկան երեկոների կամ ընկերությունների մեծ գործնական հանդիպումների ժամանակ երևում է շվեյցարական հասարակության համախմբվածությունը»:

Բեմադրության անոնսում նշված է, որ Քրիստոֆ Մարթալերը հանդիսատեսին հրավիրում է բանակցությունների սեղանի մոտ։ Այդ հրավերքը նա անում է, քանի որ հենց այնտեղ է հնարավոր գտնել բժիշկ Վատցենրոյթերին։ Այդ բժշկի խորհուրդներին մարդիկ վերաբերվում են ինչպես ընտանեկան հանդիսության կամ տնօրենների խորհրդի նիստին, երբ հատկապես ճգնաժամերի ժամանակ։ Բժիշկ Վատցենրոյթերը հեղհեղուկ ախտորոշումների վարպետ է և խոսում է փորձի հիման վրա։ Նրա իդեալիստական և ֆինանսական ժառանգությունը հայտնվում է կասկածի տակ։

Այս բեմադրության մեջ Քրիստոֆ Մարթալերը սկսում է փնտրել նույնականություն, որին դժվար է հասնել և կրկին ճանաչում է այն համակարգը, որը գտնվում է դրա թիկունքում։

Բեմադրության վրա ռեժիսորի հետ աշխատել են դեկորատոր Դուրի Բիշոֆը, զգեստների դիզայներ Սառա Քիտելմանը, լուսային դիզայներ Վասիլիոս Չասապակիսը և երաժշտական ​​ղեկավար Բենդիքս Դետլեֆսենը։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 45 անգամ