Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Փարիզյան նոր թատերաշրջանը մեկնարկել է ավանդական աշնանային փառատոնով

09.19.2024


Փարիզում 2024-2025թթ․ թատերաշրջանը բացվել է ավանդական «Festival d՝automne» փառատոնով, որը Ֆրանսիայի ամենամեծ միջառարկայական միջոցառումն է և կշարունակվի ամբողջ աշուն: Ծրագիրը ներառում է 28 երկրների արվեստագետների 84 նախագիծ, որոնք արտացոլում են ժամանակակից աշխարհը և նրա առաջ հայտնված դժվարությունները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «kommersant.ru»֊ին։

Փառատոնը մեկնարկել է բնապահպանության հիմնախնդիրների թեմայով և այդ մասին բելգիացի խորեոգրաֆ Աննա Թերեզա դե Քերսմաքերի Վիվալդիի «Տարվա եղանակները» ստեղծագործության հիման վրա պատրաստած «Ներդաշնակության և գյուտի վիճաբանություն» բեմադրությամբ։

Աննա Թերեզա դե Քերսմաքերը 64 տարեկան է։ Նա այս փառատոնի մշտական մասնակիցներից է։ Նա խորեոգրաֆիայի ոլորտում նոր հոսանքների կողմնակից է և այնքան սևեռված է դրանց վրա, որ, նույնիսկ, նրա ղեկավարությամբ գործող «Rosas» խմբի պարողները նրան մեղադրել են բռնակալության և իրենց ֆիզիկապես ու բարոյապես ստորացնելու մեջ։

Նա իր խմբին ստիպել է փորձեր անել անգամ COVID-19֊ի ժամանակ, իսկ հայտարարված համաճարակը որակել է, որպես «բժշկական արդյունաբերության դավադրություն»։

Սակայն նրա խմբի պարողները բավարարվել են միայն «հռետորական» բողոքներով և իրենց դժգոհությունները երբեք չեն բարձրացրել մինչև պաշտոնական մակարդակի, որովհետև Քերսմաքերի հեղինակությունը, այնուամենայնիվ, որպես պրոֆեսիոնալի, շատ ամուր է և բարձր։ Դրա վառ ապացույցն էլ հանդիսանում է «Theatre de la Ville»-ի լեփ-լեցուն դահլիճները, որտեղ կայացել է նրա «Il C՝mento dell`Armonia e dell`Inventione» («Ներդաշնակության և գյուտի վիճաբանություն») բեմադրության փարիզյան պրեմիերան:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 35 անգամ