Խորեոգրաֆը փնտրում է տրանսցենդենտալի մագնիսական ազդեցութունը09.25.2024
Այսօր, սեպտեմբերի 25-ին, Փարիզի «Cite Internationale des Arts» միջազգային գործակալության տարածքում կկայանա սարսափ֊պարի պրեմիերա։ Ֆրանսիայի մայրաքաղաքում աշխատող և ստեղծագործող ռուսաստանցի հայտնի խորեոգրաֆ Օլգա Ցվետկովան կներկայացնի իր և փարիզաբնակ կոմպզիտոր Անջելինա Ռուդի «Next to Abyss» բեմադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «classicalmusicnews.ru»֊ին։
Սա արվեստագետների երեքամսյա աշխատանքի արդյունքն է՝ ներշնչված էքսպրեսիոնիզմի և սյուրռեալիզմի պոետիկայով, իրականության և ֆանտազմագորիայի, ծանոթ իրերի աշխարհներով, մղձավանջի տարածությունով և․․․ Ալֆրեդ Հիչքոքի և Դևիդ լինչի ֆիլմերով։
«Next to Abyss»֊ը բազմաժանր փորձարարական բալետ է, որը ներառում է պար, երաժշտություն և վիդեո արվեստ: Ինչպես նախորդ մի շարք բեմադրություններում, իր նոր աշխատանքի մեջ Օլգա Ցվետկովան շարունակում է ուսումնասիրել սարսափելիի և անդրաշխարհի թեման:
«Ինձ հետաքրքրում է մի բան, որին անհնար է տալ անուն կամ պայմանական բացատրություն։ Բայց միևնույն ժամանակ չես կարող այդ ուղղությամբ չնայել, որտեղ քեզ սպասում է տրանսցենդենտալի մագնիսական ազդեցութունը»,֊ հայտարարել է խորեոգրաֆը ։
Պարային ներկայացման փորձերը անց են կացվել պարի ստուդիայում և ավանդական թատրոնի «տուփից» դուրս՝ զբոսայգիներում և անտառներում, գետերի և ծառերի վրա, լեռներում և եկեղեցիներում։
«Անջելինա Ռուդի հետ մենք վաղուց ենք այս նախագիծը մշակում։ Այն գտնվում է դիտողական արվեստների՝ կինոյի, խորեոգրաֆիայի, ինչպես նաև երաժշտության և խելահեղ պոեզիայի խաչմերուկում։ Սա, արդեն, ոչ թե տարբեր արվեստների սիմբիոզ է, այլ, ավելի շուտ, դրանց ամբողջական փոխներթափանցումը»,֊ նշել է Օլգա Ցվետկովան և ավելացրել, որ այդ իսկ պատճառով այս նոր նախագիծը դուրս է գալիս ստուդիական փորձերի սովորական շրջանակներից։ Նա ընդգծել է, որ իրենք փորձերն անցկացրել են անսովոր պայմաններում։ Օրինակ նախագծի ֆոտոսեսիաները տեղի են ունեցել այգիներում, անտառներում, իսկ տեսահոլովակը նկարահանվել է օվկիանոսում։
«Ներկայումսմենք ծրագրում ենք ճամփորդություն Հունաստանի հագևոր կառույցներով և լեռներով: Այս բոլոր վայրերը մեր աշխատանքի հավաքման կետերն են»,֊ տեղեկացրել է Ցվետկովան։
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։