Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեդի Մակբեթ֊Կատերինան նոր կյանքի մասին այս անգամ երազել է Բարսելոնայում

10.01.2024


Օրերս Իսպանիայի Բարսելոնա քաղաքի օպերային թատրոնը ներկայացրել է Դմիտրի Շոստակովիչի և Ալեքսանդր Փրեյսի «Մցենսկի շրջանի լեդի Մակբեթը» օպերայի իր նոր ընթերցումը։

4 գործողությամբ այս ստեղծագործությունն սկսվում է Ռուսաստանում։ Ժամանակաշրջանը՝ 19֊րդ դարն է։ Օպերայի հերոսուհին իրեն դժբախտ է զգում հարուստ վաճառականի հետ ամուսնական կյանքում։ Նա երազում է սիրո և իրենց փոքրիկ քաղաքից հեռու նոր կյանքի մասին; Սկեսրայրն անմաքուր մտքերով հետապնդում է նրան։ Եվ ահա Կատերինայի կյանքում հայտնվում է Սերգեյը, որի հետ սկսվում է մի կրքոտ սիրավեպ․․․

Ազատության հասնելու մտահոգությունը ի վերջո նրան թելադրում է մկնդեղով թունավորել սկեսրայրին։ Հետո նրան տարփածուի գրկում հանկարծակիի է բերում ամուսինը, որին այս դեպքում սպանում են երկուսով։

Ազատվելով իր կյանքը դժվարացնող երկու տղամարդկանցից, Կատերինան կարող է ամուսնանալ Սերգեյի հետ։ Սակայն սիրահարների գործերը անբարենպաստ ընթացք են ստանում, երբ նրանց հարբած հյուրը տեսնում է Կատերինայի սպանված ամուսնու դիակը։

Սիրահարները ձերբակալվում են։ Անազատության մեջ Սերգեյը հադիպում և գայթակղում է մի բանտարկյալ գեղեցկուհու։ Նա լքում է Կատերինային։ Բախվելով այս դավաճանությանը՝ Կատերինան սպանում է Սերգեյին և ինքն էլ զոհվում է․․․


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 12 անգամ