Ծրագիր, որը մարդկանց ընձեռում է «զգալու արվեստը, պարը և ստեղծագործությունը»։11.05.2024
Բրիտանական Յեովիլ քաղաքի «Octagon» թատրոնը և «Westlands» համերգային հարթակը տարվա ընթացքում ավելի քան 600 հանդիսատեսի ներկայացումների և համերգների տոմսեր է տրամադրում շատ մատչելի գնով։ Այս եղանակով այդ մշակութային հաստատությունները երաշխավորում են, որպեսզի հասարակության նպաստառու անդամները նույնպես հնարավորություն ունենան դիտել իրենց ելույթները։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղումանելով «bbc.com․֊ին։
«Մեր հարթակները հասարակական կենտրոններ են, և մենք ձգտում ենք բարելավել մեր ծրագրերի հասանելիությունը», - ասել է այս մշակութային տարածքների մենեջեր Ադամ Բուրգանը և նշել, որ ծրագիրը մշակվել է տարածաշրջանի (Սոմերսեթ կոմսության) խոշոր ընկերություններից մեկի՝ շահույթ չհետապնդող «Abri Housing Group»֊ի համագործակցությամբ։
«Մենք հպարտ ենք, որ ներկայացնում ենք մեր մատչելի տոմսերի սխեման այն ժամանակ, երբ գների աճը ազդում է այն համայնքների վրա, որոնց մենք սպասարկում ենք», - ավելացրել է Բուրգանը:
Իսկ «Abri Housing Group»֊ի համայնքային զարգացման պատասխանատու Լիզա Հեթֆիլդը այս նախաձեռնությունն անվանել է «ֆանտաստիկ հնարավորություն», որը մարդկանց ընձեռում է «զգալու արվեստը, պարը և ստեղծագործությունը»։
«Կենտրոնացումը մեր հաճախորդների առողջության և բարեկեցության վրա արտացոլվում է այս նախաձեռնությամբ; Այն մարդկանց համար պահովում է նման միջոցառումների հասանելիություն՝ օգնելով պայքարելու միայնության դեմ, բարելավելու հոգեկան առողջությունը »,֊ ընդգծել է Հեթֆիլդը:
Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։