Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կանադացի Քիթի Սքոթը Շանհայի 15-րդ բիենալեի գլխավոր համադրող

11.07.2024


Շանհայի 15-րդ բիենալեի գլխավոր համադրող է նշանակվել Կանադայի «Shorefast» բարեգործական կազմակերպության և նրա մշակութային «Fogo Island Arts» ծրագրի ռազմավարական տնօրեն Քիթի Սքոթը։ Բիենալեն տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ը Շանհայի «Power Station of Art» («Արվեստի էլեկտրակայան») անունը կրող Ժամանակակից արվեստի թանգարանում: Այդ մասին տեղեկացնում է «artguide.com»֊ը։

Բիենալեի թեման է՝ «Արդյո/ք ծաղիկը լսո՞ւմ է մեղվին»։ Այս հայեցակարգը ոգեշնչված է այն բացահայտումից, որ ծաղիկները նաև տեղեկատվության հավաքագրման միջոց են և ոչ թե պարզապես պասիվ ռեսուրս: Այն նախատեսված է ուսումնասիրելու զգայական հաղորդակցության և ինտելեկտի տարբեր ձևեր, ինչպես նաև մարդկանց և «ավելի քան մարդկային աշխարհի» փոխկապակցվածությունը:

Քիթի Սքոթը նախկինում աշխատել է որպես Օտտավայում գտնվող Կանադայի ազգային պատկերասրահի փոխտնօրեն և գլխավոր համադրող, Օնտարիոյի արվեստի պատկերասրահի ժամանակակից արվեստի համադրող, Բանֆի կենտրոնի տեսողական արվեստի տնօրեն, «Serpentine» պատկերասրահի գլխավոր համադրող և Ժամանակակից արվեստի համադրող՝ Կանադայի Ազգային պատկերասրահում:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 33 անգամ