Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գրեթե ասույթ դարձած միտք․ «Հանդիսատեսը մոռացել է, թե ինչպես պետք է իրեն պահի»

11.13.2024

Բրիտանացի 47-ամյա դերասան Էնդրյու Սքոթը պատմել է, թե ինչպես է 2017թ․֊ին Լոնդոնի Ալմեյդա թատրոնում դադարեցրել իր մասնակցությամբ «Համլետ» ներկայացումը, մի անկարգ հանդիսատեսի պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « news.sky.com»֊ին։

Նա ռեժիսոր Ռոբերտ Այքի հրավերով այդ թատրոնում մարմնավորում էր շեքսպիրյան հայտնի ողբերգության գլխավոր դերը։

«Ես հանկարծ մի ամբողջ հավերժություն քար կտրեցի, երբ աչքս ընկավ մի հանդիսատեսի վրա, որը «Լինել․ թե՞ չլինել» մենախոսության պահին իր նոութբուքով էր զբաղվում»,֊ ասել է արտիստը և շեշտել, «ոչ թե հեռախոսով, այլ նոթբուքով՝ մինչ ես, գրողը տանի, մտորում էի լինել, թե չլինելու մասին․․․»։

Դերասանը դադարեցրել է խաղը, թեև բեմի խաղընկերները նրան տարբեր կողմերից խնդրել են շարունակել․․․

«Իսկ ես ասացի՝ ելք չկա»,֊ հիշել է դերասանը։

Սակայն նոթբուքով զբաղված հանդիսատեսը չի հասկացել, թե ինչին ելք չկա, մինչև կողքին նստած կին֊հանդիսատեսը նրան բացատրել է, թե ինչ է տեղի ունենում թատրոնում՝ նրա և նրա նոթբուքի կապակցությամբ։

Ըստ դերասանի, վերջին տարիներին բրիտանացի հանդիսատեսի վատ վարվելակերպը թատրոնում «ավելի ու ավելի հաճախակի է ընդգծվում»,֊ ասել է Սքոթը:

Ի դեպ, բրիտանական լրատվամիջոցները հիշատակում են, որ Վեսթ Էնդի թատրոններում գրեթե ասույթի է վերածվել հետևյալ միտքը․ «Հանդիսատեսը մոռացել է, թե ինչպես պետք է իրեն պահի»:





Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 34 անգամ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների