Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Աշխարհի սիրո հավաքականը օն-լայն ներկայացրեց « Ռոմեո և Ջուլետ»-ը

02.15.2014


Փետրվարի 14-ին Մոսկվայի երիտասարդական փորձարարական թատրոնում կներկայացնեն Շեքսպիրի « Ռոմեո և Ջուլետ»-ը: Այս ներկայացումը ընդգրկված է «Օն-լայն թատրոն» նախագծում և այս բեմադրության մեջ են ներգրավված դերասաններ Լիտվայից, Հունաստանից, Գաբոնից, Բելոռուսից, Վրաստանից, Ավստրիայից, Ղազախստանից և Նիգերիայից, հաղորդում է «m24.ru »
կայքը:

Ներկայացումը կազմված է 4 գործողություներից՝ ծանոթություն, ամուսնություն, բաժանում և մահ: Յուրաքանչյուր գործողության մեջ խաղում են դերասանների նոր զույգեր: Բոլոր Ռոմեոները և Ջուլիետները խոսում են իրենց մայրենի լեզուներով: Փորձերը անցկացվել են «Skype»-ով:

Փետրվարի 14-ին, երեկոյան 19:00-ին «Աշխարհի սիրո հավաքականը» խաղաց այդ ներկայացումը: Այն իր ողջույները հղեց «Սոչի 2014-ին» և բոլոր մարզիկներին մաղթեց հաջողություններ, նշվում է հաղորդագրությունում:

Ավելացնենք, որ «Օն-լայն թատրոն» նախագիծը կոչված է միավորել աշխարհի բոլոր երիտասարդ դերասաններին: Այս նախաձեռնության կազմակերպիչները չեն բացառում, որ ապագայում այն կարող է վերաճել երիտասարդների և ուսանողների միջաղգային փառատոնի:
    Դիտվել է 1206 անգամ