Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բեմադրությունը պատրաստվել է Տալինում, բայց մշտապես կհանգրվանի Ռիգայում

12.05.2024

Նախորդ երկու օրերին, դեկտեմբերի 3-ին և 4-ին, Էստոնիայի Ռուսական թատրոնում կայացել է ռեժիսոր Էլմար Սենկովի «Բուժում» պիեսի պրեմիերան՝ ըստ դրամատուրգ Միխայիլ Դուրնենկովի համանուն պիեսի։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «oteatre.info»֊ին։

Ուկրաինայում ընթացող պատերազմի պատճառով Եվրոպա էմիգրացված ռուսաստանցի արվեստագետներն այս բեմադրությունը պատրաստել են Էստոնիայի մայրաքաղաք Տալինի «Վաբա Լավա» թատերական կենտրոնում։

Բեմադրությունը ներկայացնում է մի պատմություն, որում կարևոր դեր է խաղում «Բուժում» անունով բարեգործական հիմնադրամը։

Երկու հերոսուհիները՝ Աննան, որին խաղում է Յուլիա Աուգը և Սոնյան, որին մարմնավորում է Չուլպան Խամատովան, հանդիպում են այն պահին, երբ Սոնյայի հոր՝ հիմնադրամի ղեկավարի, մահից հետո Աննան իմանում է փողի հետ կապված նրա խարդախության մասին։

Սոնյան, որ մասնագիտությամբ հետաքննող լրագրող է, որոշում է կայացնում «բացահայտել խարդախությունը և ոչնչացնել հիմնադրամը»։

Երկու դերասանուհիներն էլ, թե՝ Աուգը և թե՝ Խամատովան ծանոթ են սոցիալական թեմաներին ու բարեգործության ոլորտի աշխատանքներին։ Խամատովան երկար տարիներ Ռուսաստանում աշխատել է «Նվիրիր կյանք» մանկական հիմնադրամում, իսկ Յուլիա Աուգը եղել է «Ժիվոյ» և «AdVita» հիմնադրամների հոգաբարձու:

Ի դեպ, էստոնական լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսելով ներկայացման հիմնական գաղափարի մասին՝ Յուլիա Աուգը նշել է. ««Շատ հաճախ մեծահասակները վախենում են ապրել իրենց կյանքով։ Նրանք վախենում են չհամապատասխանել իրենց մասին արդեն իսկ ձևավորված պատկերացումներին։ Նրանք վախենում են չարդարացնել շրջապատի մարդկանց սպասելիքները։ Երբեմն մեծ կամք և խիզախություն է պահանջվում ինքդ քեզ խոստովանելու, որ դու չես ապրում քո կյանքով և, որ դու բոլորովին այլ բան ես ուզում»:

Ռեժիսոր Էլմար Սենկովը լատվիացի առաջատար ռեժիսորներից է։ 2011 թվականին ավարտել է Լատվիայի մշակույթի ակադեմիայի ռեժիսորական բաժինը (Մարա Կիմելեի կուրսը), իսկ Կրակովի թատերական դպրոցում մեկ կիսամյակ, ի թիվս այլոց, սովորել է նաև լեհ ռեժիսոր Քրիստիան Լուպայի մոտ։ Սենկովը բեմադրություններ է պատրաստել Ռիգայի Միխայիլ Չեխովի անվան ռուսական թատրոնում, Լատվիայի ազգային թատրոնում և Մոսկվայի նախկին «Գոգոլի կենտրոն» թատրոնում, որը լուծարվել է։

Ավելացնենք, որ «Բուժում» բեմադրությունը դեկտեմբերի 9-ից սկսած կցուցադրվի Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի «Դայլես» թատրոնում։






Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397>>հաջորդ
    Մշակութային տեղեկատվությանն օժանդակելը սոցիալական գործընկերության աստվածահաճո ձև է:
    Աջակցությունը «Թագլուրին» կօգնի կատարելագործվել և շարժվել իր 2֊րդ տասնամյակին ընդառաջ․․․
    5175965000509119
    Արխիվ ըստ ամիսների