Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բենքսիի նկարը կթանկացնի ևս մեկ վաճառվող շենքի գին

12.05.2024

Բենքսիի գրաֆֆիտը աճուրդի կհանվի այն տան հետ միասին, որի վրա այն արված է։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով « artguide.com»֊ին։

«Well Hung Lover» («Լավ կախված տարփածու») վերնագրված որմնանկարը հայտնվել է Բրիստոլ քաղաքի շենքերից մեկի կողապատին 2006 թ․֊ին:

Շենքի աճուրդային վաճառքը կայանալու է 2025 թվականի փետրվարի 12-ին։ Այն վարձակալության կտրվի 250 տարով։ Հավանական գնորդի առաջ դրվող պայմաններից մեկն այն է, որ դառնալով շենքի սեփականատերը նա համաձայնում է չքանդել Բենքսիի աշխատանքը, բայց պարտավորված չի լինի ապահովելու դրա անվտանգությունը։

Այս լոտի մեկնարկային գինը սահմանվել է ավելի քան 900 հազար դոլար, որը շատ քիչ է զիջում Բենքսիի ամենաթանկ «Սերը աղբամանում» նկարին, որը կիսով չափ ավերվել էր շինարարական աշխատանքներ կատարելիս, սակայն աճուրդում վաճառվել էր 23,5 միլիոն դոլարով:



Լուսանկարն՝ ըստ հղման աղբյուրի։

Այս թեմայով այլ հղումներ-1


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ