Հուշարձանները՝ UNESCO-ի «ժամանակավոր ուժեղացված պաշտպանության» ներքո01.13.2025
Միացյալ ազգերի Կազմակերպության (ՄԱԿ֊ի) մշակութային հարցերով զբողվող կառույցը՝ UNESCO-ն ուժեղացնում է ջանքերը Ուկրաինայի ժառանգությունը պահպանելու ուղղությամբ։Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «ru.euronews.com»֊ին։
Օրերս կազմակերպությունը իր «ժամանակավոր ուժեղացված պաշտպանության» տակ է առել երկու ուկրաինական մշակութային օբյեկտներ՝ Օդեսսա քաղաքում գործող գրականության թանգարանը և Կիևի «Բաբի Յար» հուշահամալիրը։ Սա պատերազմող երկրում գտնվող այդ երկու մշակութային հաստատություններին ևս օժտում է պաշտպանության բարձրագույն իմունիտետով։
Այսպիսով, UNESCO-ն, ընդհանուր առմամբ, իր հովանու տակ է առել Ուկրաինայի տարածքում գտնվող 25 հուշարձան։
Ուկրաինայի դեմ սանձազերծված պատերազմի անցած գրեթե երեք տարիների ընթացքում տարբեր աստիճանի վնասներ են հասցվել ավելի քան 340 մշակությանին օբյեկտների, որոնց թվում 31 թանգարանների և բազմաթիվ կրոնական ու պատմական նշանակության կառույցների։ UNESCO-ն խոստացել է դրանց վերականգնման համար տրամադրել 10 մլն եվրո։