Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար»֊ի թեկնածուների անունների հրապարակումը հետաձգվել է երկրորդ անգամ

01.14.2025


97֊րդ «Օսկար» մրցանակաբաշխության անվանակարգերում թեկնածուների անունները հրապարակումը Կալիֆորնիայի անտառների հրդեհների պատճառով հետաձգվել է։ Այն կհայտարարվի հունվարի 23֊ին։ Այդ մասին տրղրկացնում է «Թագլուրը»՝ հղում անելով «variety.com»֊ին։

Ասենք որ սա հայտարարության մասին ժամկետի երկրորդ տեղափոխությունն է։ Սկզբում թեկնածուների անունները նախատեսվել էր հրապարակել հունվարի 17֊ին։ Սակայն հրդեհներով պայմանավորված այդ ժամկետը տեղափոխվել էր հունվարի 19֊ին։

«Մենք բոլորս խորապես ցնցված ենք հրդեհների պատճառով և մեր համայնքում շատերի կրած մեծ կորուստներից», - նշել են ակադեմիայի գործադիր տնօրեն Բիլ Քրամերը և ակադեմիայի նախագահ Ջանեթ Յանգը իրենց համատեղ համատեղ հայտարարության մեջ: Նրանք ընդգծել են, որ ակադեմիան միշտ համախմբող ուժ է եղել կինոարդյունաբերության մեջ, և պարտավոր է բոլորի հետ միասին կանգնել աղետի և նրա պատճառած դժվարությունների դեմ:

Ակադեմիան 750,000 դոլար է նվիրաբերել «Motion Picture & Television» հիմնադրամին: Նշենք, որ հրդեհները, որոնք խաթարել են Լոս Անջելեսի տարածքում բազմաթիվ պրեմիերաներ և միջոցառումներ, պատճառ են դարձել կազմակերպչական բազմաթիվ ճշգրտումներ կատարել ոլորտի գործունեության մեջ:


    Մշակույթը նվիրյալի գործ է, իսկ մշակույթի նվաճումներին հանրությանը ծանոթացնելը քաղաքացիական պարտք: Թղթակցեք «Թագլուր» կայքին;

    Հեռ.: 099.31.74.60
    էլ. Փոստ: taglur@yahoo.com

    Դիտվել է 0 անգամ