Ա․Զախարովա․ «Հեռացնում են ժողովրդայնություն վայելող արտիստներին»01.16.2025
Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի դերասանուհի Ալեքսանդրա Զախարովան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը տեղեկացրել է, որ իրեն հեռացրել են թատրոնի բոլոր բեմադրություններից, իսկ մինչ այդ նույն կերպ են վարվել նաև առաջատար մեկ այլ դերասանի՝ Դմիտրի Պևցովի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Թագլուրը»։
«Ինձ չեն ազատել աշխատանքից, ինձ հեռացրել են բոլոր բեմադրություններից հորս մահից հետո»,֊ հայտարարել է Զախարովան։ Նշենք, որ նա թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Մարկ Զախարովի դուստրն է։
Դերասանուհին նշել է, որ ինքը զբաղված է եղել իր հոր ամենատարբեր բեմադրություններում և այժմ, «աստիճանաբար հեռացրել են» և թույլատրել են խաղալ միայն կես տարին մեկ անգամ «Բալենու այգին» բեմադրության մեջ։ Իսկ օրերս էլ տնօրինությունում նրան հայտնել են, որ «Ալեքսանդրա Զախարովան «Մարկ Զախարովի Լենկոմ» թատրոնում չի կարող լինել»։
Դերասանուհին նաև նշել է հայտնի դերասան Դմիտրի Պևցովին հեռացնելու մասին՝ այդ փաստն անվանելով «ընդհանրապես զարմանալի։
«Ինձ թվում է, որ սա միտում է՝ հեռացնում են ժողովրդայնություն վայելող արտիստներին, ում համար գալիս է հանդիսատեսը»,֊ նշել է Զախարովան և ավելացրել, որ Պևցովը «ցնցող էր խաղում «Խելակորույս օր կամ Ֆիգարոյի ամուսնությունը», ,Ֆալստաֆը և Ուելսի արքայազնը» բեմադրությոններում։
«Նա վերջին դերասանն է, որի մեջ մեծ ուժեր է ներդրել Մարկ Անատոլևիչ Զախարովը»,֊ իր ափսոսանքն է հայտնել դերասանուհին և հիշատակել, որ Պևցովն այն դերասանն է, որը ժամանակին փրկեց լենկոմյան հայտնի «Յունոնան և Ավոսը» բեմադրությունը, երբ գլխավոր դերակատար Նիկոլայ Կարաչենցովի հետ տեղի ունեցավ աղետալի դժբախտություն․․․
Ասենք, որ Դմիտրի Պևցովը «Լենկոմին» է նվիրել իր կյանքի 33, իսկ Ալեքսանդրա Զախարովան 42 տարիները։