Կվարի «Օսկար-97»֊ը, ապա՝ կստանա Մարկ Տվենի անվան մրցանակ01.16.2025
Ամերիկայի կինոակադեմիայի 97֊րդ «Օսկար» մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որը կայանալու է մարտի 2֊ին, կվարի կատակերգակ և գիշերային շոուներ վարող Քոնան Օ՝ Բրայենը։
Օրերս հայտնի է դարձել, որ Օ՝ Բրայենը արժանացել է Մարկ Տվենի անվան մրցանակի, որը յուրաքանչյուր տարի ԱՄՆ֊ում շնորհվում է հումորի ոլորտում հետաքրքիր և նշանակալից ձեռքբերումների հասած մեկ արտիստի։
Վաշինգտոնի Ջոն Քենեդիի Կատարողական արվեստի կենտրոնում մարտի 23֊ին կայանալիք մրցանակաբաշխությունից առաջ խոսելով Օ՝Բրայենի արվեստի մասին, հաստատության նախագահ Դեբորա Ֆ. Ռաթերը նշելէ, որ ավելի քան «չորս տասնամյակ Քոնան Օ՝Բրայենը խելացի, հիմար, խորաթափանց և զվարճալի իր յուրահատուկ խառնուրդն է բերել մեր տներ» և ընդգծել է, որ նա վերաիմաստավորումների և գյուտերի վարպետ է և մշտապես ընդարձակում է հումորի նոր բարձունքներ տանող հորիզոնները․․․»։
Քոնան Օ՝ Բրայենը ամերիկյան գրականության դասականի անունը կրող մրցանակի 26-րդ դափնեկիրը կդառնա։ Այդ առթիվ նա ասել է․ «Ինձ համար մեծ պատիվ է դառնալ Մարկ Տվենի մրցանակի առաջին դափնեկիրը ոչ թե որպես ճանաչելի հումորի, այլ գետանավի լոցման լինելու համար»։