Թատրոնի տոմսի արժեքը բոլոր նստատեղերի համար դարձրել են նույնը02.18.2014
Մոսկվայի «Պրակտիկա» թատրոնը փոխել է մուտքի տոմսերի գնային քաղաքականությունը՝ ներդնելով մեծ դահլիճի բոլոր տեղերի համար միևնույն արժեքը՝ 1500 ռուբլի : Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Սա թանկացում չէ: Այդպես միայն թվում է: Մենք չենք վազում գների բարձրացման ետևից: Նախկինում մեր բոլոր ներկայացումների համար տոմսերը տարբեր գին ունեին՝ կախված շարքից և տեղից, 1800, 1600, 1300 կամ 900 ռուբլի: Մեծ դահլիճում կա 7 շարք 11-ական տեղով, իսկ 8-րդ շարքում 10 տեղ: Եվ այսպես վաճառվում է 85 տեղ: Նախկինում կարելի էր առաջին շարքի համար տոմս գնել 1800 ռուբլով, իսկ 3-րդ շարքի համար 1200 ռուբլով» ,-նշել են թատրոնում:
Այսուհետ որոշվել է մեծ դահլիճ մուտք գործելու տոմսի համար սահմանել 1500, իսկ փոքր դահլիճ՝ 1000 ռուբլի:
Թատրոնի աշխատակիցները բացատրել են, որ հիմնական դահլիճը չափերով ու կառուցվածքով այնպիսին է, որ նրա ցանկացած կետից բեմի վրա կատարվող իրադարձություններին հետևելը շատ հարմար է: Ահա դա էլ հիմք է հանդիսացել, որ բոլոր տեղերի համար գինը հավասարեցվի: Իսկ թատրոնի մամլո ծառայության ներկայացուցիչը ասել է, որ գնային այդպիսի քաղաքականությունը շահավետ է հանդիսատեսների համար: Նա նաև նշել է, որ «…սա եվրոպական նորմալ փորձ է: Դու ընդհանուր գնով տոմս էր ձեռք բերում, մտնում ես դահլիճ և նստում ես այնտեղ, որտեղ ցանկանում ես»: