Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ոչ պետական թատրոնների և անկախ թատերական ներկայացումների սուբսիդավորումը կկրկնապատկվի

02.19.2014


«Պետերբուրգը Ռուսաստանի միակ տարածաշրջանն է, որտեղ մշտական հիմքի վրա ոչ պետական թատրոններին օգնություն է հատկացվում: Ոչ պետական հատվածը հանդիսանում է առավել դանդաղաշարժ պետական հատվածին ջղայինացնողը: Դա օժանդակում է մրցակցությանը», հայտարարել է Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի իշխանության մշակույթի կոմիտեի ղեկավար Վասիլի Պանկրատովը:

Նա նաև նշել է, որ անցյալ տարի պետական սուբսիդավորում են ստացել Պետերբուրգում գրանցված 170 ոչ առևտրային կազմակերպություններ, որոնց նախաձեռնությամբ անցկացված միջոցառումներին մասնակցել է ընդհանուր առմամբ 800 հազար մարդ:

Սմոլնում կայացած նիստի ժամանակ մշակույթի կոմիտեի նախագահը նաև տեղեկացրել է, որ ընթացիկ տարում ոչ պետական թատրոնների և անկախ թատերական ներկայացումների համար նախատեսված 72 մլն 400 հազար ռուբլին պետք է կրկնապատկվի:

Պանկրատովը նաև նշել է, որ այդ միջոցները քաղաքը կբաշխի թատրոնի առավել հեղինակավոր փորձագետների որոշմամբ:
    Դիտվել է 1154 անգամ