Դերասանը «մարտական» վիճակում է, իսկ հանդիսատեսը պաշտպանված չէ02.21.2014
Նովոսիբիրսկի «Գլոբուս» թատրոնը Ռուսաստանում սկսում է մի նոր նախագիծ՝ «Storytelling.Պատմություններ պատմելու արվեստ» լաբորատորիան:
Սթորիթելլինգի (պատմություններ պատմել) մեջ մի փոքր թատրոն կա, մի փոքր ստենդափ (ոտքի կանգնած) և նույնիսկ ինչ-որ բան հնագույն հեքիաթասացությունից:
Եվրոպական թատրոնում այդ ժանրը օգտագործվում է հանրությանը գրավիչ ձևով լուսավորելու համար, բայց դա արվում է առանց դեկորացիաների, բեմական հանդերձանքի, երաժշտության և օժանդակ հատուկ էֆեկտների: Դա դերասանին պահում է «մարտական» վիճակում, բայց և հանդիսատեսը պաշտպանված չէ, չկա 4-րդ պատ և նրան անմիջապես կարող են քաշել ինտերակտիվ գործողության մեջ:
Լաբորատորիան կանցկացնի ռեժիսոր Ելենա Նովիկովան, առայժմ Ռուսաստանում միակ սթորիթելլերը, ով այս ժանրը յուրացրել է Եվրոպայում: Մարտին կայանալիք լաբորատորիայի ընթացքում «Գլոբուս»-ի դերասանները կպատմեն պատմություններ շեքսպիրյան պիեսների մոտիվներով, որի կուլմինացիան կլինի մոսկվացի դերասանների ելույթը: Նրանք Նովոսիբիրսկցիներին կցուցադրեն «Երգեր ուժի մասին» պիեսի լաբորատորային տարբերակը՝ սթորիթելլերի ժանրով:
Դերասանների զրույցը հանդիսատեսների հետ կընթանա խորհրդային մարդու գերուժի մասին, կարմիր փողկապի և հետխորհրդային տարածքում ապրող այն մարդկանց այսօրվա կյանքի մասին, ովքեր տեսել են «Իմ ընկեր Կոլկան» կինոնկարը:
Թատերական ոչ մի սովորական բան չկա հանդիսատեսի համար՝ ոչ դեկորացիա, ոչ տարբեր իրեր, ոչ երաժշտություն, ոչ հատուկ լույս: Միայն կենդանի շփում՝ հանդիսատեսի համար այս ժանրի գլխավոր յուրահատկությունը և ուժը: Եվ եթե դերասաններից կպահանջվի ցուցադրել պատմություններ պատմելու արհեստավարժություն, ապա հանդիսատեսներից կպահանջվի ոչ պակաս լսելու ունակություն: