Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մրցույթը չհաղթահարող դերասանները երկու ամսվա դրամական վճար կստանան

02.21.2014

Ստեղծագործական աշխատանքով զբաղվող մարդկանց գործունեության կարգավորումը բարելավելու մասին օրենքի նախագիծը կօժանդակի լուծել թատրոննի հետ առնչվող շատ խնդիրներ: Այդպիսի եզրակացության են եկել Ռուսաստանի Պետդումայի մշակույթի կոմիտեի օրերս տեղի ունեցած խորհրդակցության մասնակիցները: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

Կոմիտեի նախագահ, ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինը նշել է, որ օրենքի նախագիծը արդեն ընդունվել է առաջին ընթերցմամբ, սակայն այն պայմանով, որ հետագայում կատարվեն լուրջ ուղղումներ: «Օրենքը առաջացնում է տաք վիճաբանություններ: Ոմանք զգուշանում են, որ այն կազդի խաղացանկային թատրոնի վրա, կվատացնի դերասանի սոցիալական վիճակը, իսկ մյուսները ասում են, որ օրենքը թատերախմբերին կդարձնի ավելի շարժուն» ,- ասել է Գովորուխինը:

« Թատրոնում պայմանագրային համակարգի մասին օրենքի նախագիծը չի ծնվում պաշտոնյաների գրասենյակների լռության մեջ, այն անցել է մասնագիտական քննարկումների բովի միջով»,- ասել է ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին: Նա նաև ասել է, որ փաստաթուղթը արդեն ունի փոխզիջումային բնութագիր:

Նախարարը նշել է, որ «… հիմա շատ է խոսվում այն մասին, որ մրցութային արարողությունները կառաջացնեն անհավասարություն»: Բայց նա վստահ է, որ անհավասարությունը հիմա է առկա: «Նրանք ովքեր աշխատում են ժամանակավոր պայմանագրերով, որպես օրինաչափություն շատ պահանջված են, իսկ նրանք, ովքեր կնքում են անժամկետ պայմանագրեր, գալիս են թատրոն աշխատավարձ ստանալու»,- ասել է Մեդինսկին:

Նա վստահ է, որ պայմանագրային համակարգի ընդունումը «կչեզոքացնի կոնֆլիկտները թատրոնում»: Այժմ, նրա խոսքերով, իրավիճակը հասել է աբսուրդի: «Պահանջված դերասանները, շատ խաղացողները, կինոյում նկարահանվողները չեն մասնակցում թատրոնի կյանքին, սակայն նրանց աշխատանքից չի կարելի ազատել: Եթե մենք հարգում ենք թատրոնի ղեկավարներին, մենք պետք է նրանց տանք համապատասխան իրավունքներ: Դրան բոլորը սպասում են արդեն 20 տարի»,- ասել է Նախարարը:

Այսօր Ռուսաստանի թատրոններում հիմնականում կնքում են ժամկետային պայմանագրեր: Ինչպես նշել է մշակույթի փոխնախարար Գրիգորի Իվլիևը, թատրոնների աշխատողների պնդմամբ որոշում է կայացվել պաշտոնների նշանակել մրցութային կարգով: Դա ըստ նրա «ավելի շատ պաշտպանում է դերասանների իրավունքները, ձևավորում թատրոնի գործունեությունը»:
Կառավարության ներկայացուցիչը այն կարծիքին է, որ այժմ պետությունը երկակի ծանրաբեռնվածություն է կրում՝ վճարելով այն մարդկանց աշխատանքը, ովքեր թատրոնում շատ չեն պահանջված: Իբլիևը գտնում է, որ մրցույթը որ պետք է տեղի ունենա 5 տարին մեկ անգամ, կօգնի երիտասարդ դերասաններին մտնել կոլեկտիվ, իսկ պահանջարկ չունեցող դերասաններին ազատել իրենց զբաղեցրած տեղը:

Այժմ այդ օրենքի նախագիծը մշակվում է: Փոխնախարարը ասել է, որ մրցույթը չհաղթահարող դերասաններին երկու ամսվա դրամական վճար կտրվի: Նա նաև առաջարկել է ստեղծել ստեղծագործական խմբեր, որոնք կօգնեին օրենքի նախագծի նոր խմբագրման աշխատանքներին:
    Դիտվել է 1270 անգամ