Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կկայանա դիտողական կոդեր կարդացողի գրքի շնորհանդեսը

02.25.2014


Օրերս ռուսերեն թարգմանությամբ լույս է տեսել Ռոլան Բարթի «Աշխատանքներ թատրոնի մասին» գիրքը, որտեղ ի մի են հավաքվել և մեկնաբանություններով ներկայացվել հայտնի ֆրանսիացի սեմիոլոգի (նշանաբանի) առավել հետաքրքիր թատերական գրախոսությունները:

Քչերին է հայտնի, որ 50-ական թվականներին Բարթը լրջորեն հետաքրքրվել է թատրոնով և հանդիսանում է «Théâtre populaire» (Ժողովորդական թատրոն) ձախ-արմատական հանդեսն ստեղծողներից և հիմնական մեկնաբաններից մեկը: Դա նշանակում է, ինչպես և պետք է վարվեր թատերական քննադատը, նա ամեն երեկո հաճախում էր թատրոն: Դրան զուգահեռ նա զբաղվում էր գիտությամբ: Այդ ժամանակաշրջանին են վերաբերում նրա «Նամակի զրոյական աստիճանը» և «Միֆոլոգիա» աշխատությունները և «Ռասինի մասին» գրքի հրատարակումը:

Բարթը թատրոնը տեսնում էր սեմիոլոգ (նշանաբան) գիտնականի և էկզիստենցիալիստ-փիլիսոփայի աչքերով, վարպետորեն կարդում էր ներկայացման մեջ դրված դիտողական կոդերը և խորապես ժամանակակից հնչողություն ունեցող դասական տեքստերը, լիներ դա Էսքիլոս, Շեքսպիր, Մոլիեր կամ Մարիվո: Եվ իհարկե, համոզված մարքսիստի, բուրժուական արվեստի դեմ պայքարողի ոսկե գրիչ:

Ֆրանսիական ավանդույթի ոգուն հարազատ, Բարթը իր թատերախոսություններում մնում է և քաղաքացի, և փայլուն հռետոր: Նրա տեքստերը հաճախ շատ ավելի հետաքրքիր են, քան կիսով չափ արդեն մոռացված այն ներկայացումները, որոնք այդ տեքստերի ստեղծման պատճառ են հանդիսացել:

Ասենք, որ գրքում տեղ են գտել Ժան Վիլերի, Ժան-լուի Բարրոյի, Բերթոլդ Բրեխտի, մի շարք հայտնի դերասանների, նրանց ձայների, դիմախաղի մասին հեղինակի տեսակետները և բնութագրերը:
Ավելացնենք, որ Ռոլան Բարթի «Աշխատանքներ թատրոնի մասին» ռուսերեն հրատարակության շնորհանդեսը կկայանա Մոսկվայի «Պունկտում» մշակութային կենտրոնում՝ թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին:
    Դիտվել է 1004 անգամ