Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հեռացվել է գլխավոր տնօրենի պաշտոնից և ստրեսային վիճակում հայտնվել հիվանդանոցում

02.28.2014

Ռուսաստանի պետական կրկեսային ընկերության («Ռոսգոսցիրկ»)-ի գլխավոր տնօրենի պարտականությունները ժամանակավորապես հանձնվել են բիզնեսմեն և պրոդյուսեր Վադիմ Գագլոևին: Նա այդ պաշտոնում փոխարինել է աշխատանքից հեռացված Ֆարզանա Խալիլովային:Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:

«Այդ տեղեկատվությունը մենք պաշտոնապես դեռ չենք մեկնաբանում, հրամանը մենք դեռ չենք տեսել»,- ասել են այդ հաստատության մամլո ծառայությունում:

Երեկ երեկոյան «Ռոսգոսցիրկ»-ից հայտնել էին, որ Խալիլովան ստրեսային վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Գագլոևը, ով հայտնի կրկեսային պրոդյուսեր է, ժամանակավոր գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել է մինչև հաստատության ղեկավարի ընտրությունների անցկացումը:

Գագլոևը մինչ այս մասնակցել է նաև Պետերբուրգի Ֆոնտանկայի կրկեսի ղեկավարի և «Ռոսգոսցիրկ»-ի գլխավոր տնօրենի պաշտոնի համար 2012թ.-ին ՌԴ մշակույթի նախարարության կողմից անցկացված մրցույթին:

Ավելի վաղ «Ռոսգոսցիրկ»-ի ղեկավարները իրենց վստահված գործը անարդյունավետ վարելու համար նախարարության կողմից ենթարկվել էին քննադատության:
    Դիտվել է 1022 անգամ