Բալետային բեմադրության պրեմիերա Սթիվի Ուանդերի երաժշտությամբ03.04.2014
Սանկտ-Պետերբուրգում ապրիլի վերջերին կկայանա «Dance Open» բալետի միջազգային 13-րդ փառատոնը: Այն կբացվի խորեոգրաֆ Դույթ Ռոդենի և բալետմայստեր Ջեյ Ման Ջուի ծրագրում ընդգրկված «Innervisions» բեմադրությամբ, որի երաժշտությունը գրել է Սթիվի Ուանդերը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:
«Ծրագրում ռեկորդային թվով պրեմիերաներ կան, փառատոնը կբացի «Dance Open» -ի համար հատուկ կազմված ծրագրով: ԱՄՆ-ից ժամանած «Complexions Contemprorary» խումբը կներկայացնի երկու եվրոպական պրեմիերաներ, որոնց հիմքում ընկած է Սթիվի Ուանդերի երաժշտությունը»,- նշել է փառատոնի տնօրեն Եկատերինա Գալավանովան:
Նշենք, որ փառատոնը տեղի է ունենլու Ալեքսանդրինյան թատրոնում, որը պետերբուրգյան բեմերի մեջ համարվում է տեխիկական առումով լավագույններից մեկը: