Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Չեղյալ են համարել Յալթայի կոնֆերանսը

03.05.2014

Ռուսաստանի թատերական գործիչների միության (ՌԹԳՄ) նախագահ Ալեքսանդր Կալյագինը չեղյալ է հայտարարել Յալթայում նախատեսված կոնֆերանսը, որ պետք է տեղի ունենար փետրվարի 28-ից մարտի 4-ին: Այդ մասին հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով ՌԹԳՄ-ի մամլո ծառայության ղեկավար Տատյանա Նիկոլսկայային:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ որոշումը ՌԹԳՄ-ի ղեկավարությունն ընդունել է կապված Ուկրաինայում տիրող ընթացիկ իրավիճակի հետ:

«Կոնֆերանսը պետք է տեղի ունենար Յալթայի «Ակտյոր» ստեղծագործական տանը: Երբ ինչ-որ մեկը իմանա, որ ամբողջ Ռուսաստանից ժամանում են Յալթա, կարող են սադրանքներ կազմակերպվեն: Մենք առաջին անգամ է, որ չեղյալ ենք համարում մեր ամենամյա կոնֆերանսը, բայց պետք է ասել, որ իրադարձությունները Ուկրաինայում իրենց մասշտաբով նույնպես աննախադեպ են»,- ասել է Նիկոլսկայան:

ՌԹԳՄ-ի ամենամյա կոնֆերանսները անցկացվում են 1992 թ.-ից՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: 2014թ.-ին որոշվեց առաջին անգամ այդ միջոցառումը անցկացնել Յալթայի «Ակտյոր» ստեղծագործական տանը, որը ԽՍՀՄ-ի ժամանակ հանդիսանում էր ՌԹԳՄ-ի սեփականությունը:
    Դիտվել է 1273 անգամ