Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ցուցահանդես նվիրված սեփական ձեռքերով ստեղծված տիկնիկներին

03.05.2014


Մոսկվայի Բախրուշինյան թանգարանի Տվերյան ճեմուղում գտնվող սրահում մարտի 6-ից 23-ը կբացվի Օբրազցովի անվան պետական տիկնիկային թատրոնի դերասան և ռեժիսոր Անդրեյ Դաննիկովի ստեղծագործությանը նվիրված «Տիկնիկների իմ թատրոնը: Էսքիզից մինչև ներկայացում» խորագրով ցուցահանդեսը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Ցուցադրանքում տեղ են գտել Դաննիկովի էսքիզներն ու դրանց հիման վրա պատրաստված տիկնիկները և բազմաթիվ լուսանկարներ, որոնք ներկայացնում են տիկնիկային թատրոնում բեմադրության նախապատրաստության ողջ գործընթացները:
    Դիտվել է 1029 անգամ