Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Գյումրու դրամատիկականը նոր գեղարվեստական ղեկավար ունի

03.06.2014

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Նիկոլայ Ծատուրյանը հրաժարական է տվել: Այդ մասին հաղորդում է «Yerkir.am»-ը:

Թատերական գործիչը նշել է, որ այդ պաշտոնը թողնում է ինքնակամ: Ծատուրյանը նաև ասել է, որ թատրոնի նոր ղեկավարը կլինի խոստումնալից երիտասարդ բեմադրիչ Լյուդվիգ Հարությունյանը` ում ինքը 4 տարի շարունակ «աճեցրել է»:

Ներկայացնելով Հարությունյանին, նախկին գեղարվեստական ղեկավարը նաև ընդգծել է, որ երիտասարդ բեմադրիչի ներկայացումներից մեկն արժանացել է «Արտավազդ» մրցանակի:

«Ամենակարևորն այն է, որ ես նրան հանձնում եմ թատրոնը ոչ թե, ինչպես հաճախ է լինում, քանդված վիճակում, այլ շատ լավ վիճակում, քանի որ մենք անցած տարի ստացել ենք «մրցանակ»` հանդիսատեսի քանակի իմաստով»,- ասել է Ծատուրյանը:

Հաղորդագրությունում նշվում է որ Ծատուրյանը կշարունակի իր գործունեությունը թատրոնում, բայց արդեն, որպես մշակութային այս հաստատության գեղարվեստական խորհրդատու:

    Դիտվել է 1185 անգամ