Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեհ բեմադրիչը կտրուկ ընդհատել է բանակցությունները և հրաժարվել աշխատանքային այցից

03.07.2014

Լեհ նշանավոր բեմադրիչ, եվրոպական բեմի ճանաչված վարպետ Քրիստիան Լյուպան չեղյալ է համարել Ռուսաստան կատարելիք պլանավորված աշխատանքային այցելությունը: Այդ մասին հաղորդում է «.teatral-online.ru» -ն՝ հղում անելով լեհական «e-teatr.pl» կայքին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 6-10 Քրիստիան Լյուպան պետք է գտնվեր Մոսկվայում և Պետերբուրգում, սակայն ի նշան Ուկրաինայի տարածք ռուսական զորքեր մտցնելու բողոքի այդ ստեղծագործական այցից հրաժարվել է:

Բացի այդ կայքը գրում է, որ լեհ ռեժիսորը կտրուկ ընդհատել է ռուսական երեք թատրոնների հետ իր բանակցությունները, որոնցում հյուրախաղերի ժամանակ նա պետք է ցուցադրեր իր ներկայացումները:
    Դիտվել է 1075 անգամ