Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կմշակվեն թատերական նախագծեր փոխանակելու վերաբերյալ կազմակերպչական հարցերը

03.10.2014

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է մշակույթի նախարարությանը մինչև հունիսի 1-ը մշակել ԱՊՀ անդամ երկրների, Վրաստանի և Մերձբալթիկայի թատերական կոլեկտիվների հետ ստեղծագործական նախագծեր փոխանակելու վերաբերյալ կազմակերպչական հարցերը: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Կրեմլի կայքին:

Միջոցառումների պլանները կազմելիս նախարարությունը հաշվի կառնի հումանիտար ոլորտում համագործակցության մասին համաձայնությունները և ԱՊՀ անդամ երկրների համագործակցության սկզբունքները:
    Դիտվել է 1284 անգամ