Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բյուրեղապակյա մեխերը դարձան անցած թատերաշրջանի մեխը

03.11.2014


Մոսկվայում հրապարակել են ՌԴ Թատերական գործիչների միության «Թատերաշրջանի մեխը» մրցանակաբաշխության դափնեկիրների անունները: Ավանդույթի համաձայն հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ «Ստրաստնու վրա» թատերական կենտրոնում: Այդ մասին հաղորդում է «tvkultura.ru»-ն:

Արարողության անփոփոխ հեղինակը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը այն դարձրել էր արդիական և կախարդական շոու: Բեմից ողջույնի խոսք ասաց ամենաիսկական կոբրա օձը՝ Անֆիսա անունով, որը ժամանել էր գազանների թատրոնից: Ներկայացվեցին փառատոնի դափնեկիրներ դարձած տարբեր թատրոնների ներկայացումների ծաղրանմանություններ:

Գլխավոր մրցանակին՝ «Մեծ բյուրեղապակյա մեխին» արժանացավ Ռիմաս Տումինասի «Եվգենի Օնեգինը»:

Մյուս հաղթողներն արժանացան «Փոքր բյուրեղապակյա մեխերի»: Այդ դափնուն արժանացան Մոսկվայի օպերետան՝ «Կոմս Օռլով», Օբրազցովի անվան տիկնիկային թատրոնը՝ «Ծեր սենյորը և…», Մայակովսկու անվան թատրոնը՝ «Գինը» և Պուշկինի անվան թատրոնը՝ «Բարի մարդը Սեզուանից» ներկայացումների համար:
    Դիտվել է 1311 անգամ