Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանդիսատեսները կհայտնվեն միասնական մշակութային տարածությունում

03.12.2014


Մոսկվայում Միխաիլ Բուլգակովի անվան թանգարանը և «ՄՈՍՏ» թատրոնը մեկ օրով կկազմակերպեն միասնական մշակութային տարածություն, հաղորդում է «teatral-online.ru»-ն:

Թատրոնի հյուրերը կարող են բեմ բարձրանալ, նստել այնտեղ, ներկայացման ընթացքում գնալ թանգարան, անցնել կարմիր գորգի վրայով, որը կփռվի ի պատիվ թատրոնի վերականգնված մուտքի:

Թատրոնի պատմաբան Անատոլի Սմելյանսկին կկարդա դասախոսություն «Բուլգակովը և թատրոնը» թեմայով, ռեժիսոր Գեորգի Դալմազյանը կանցկացնի «Ինչպես բեմադրել ներկայացում» վերնագրով վարպետաց դասեր, իսկ բալետմայստերներ Յուլիա Վերգունը և Տատյանա Ստանիսլավսկայան գեղեցիկ կշարժվեն բեմիում: Իսկ թատրոնի սրահում ոճաբանները հանդիսատեսներին կվերածեն թատերական կերպարների:

Միջոցառումը նախատեսվում է անցկացնել մարտի 26-ին:
    Դիտվել է 1212 անգամ