Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վրաստանում չեղյալ են համարել Սերգեյ Բեզռուկովի թատրոնի հյուրախաղերը

03.13.2014


Վրաստանում չեղյալ են համարել ռուս հայտնի դերասան և ռեժիսոր Սերգեյ Բեզռուկովի թատրոնի հյուրախաղերը: Նման որոշման պատճառ է հանդիսացել այն, որ ռուսաստանցի բազմաթիվ արվեստի գործիչների հետ միասին նա իր ստորագրությունն է դրել այն նամակի տակ, որի հեղինակները իրենց համերաշխություն և օժանդակություն են հայտնում Ուկրաինայի նկատմամբ երկրի իշխանությունների վարած քաղաքականությանը:

Ներկայացումները չեղյալ համարելու որոշումը կայացրել է Վրաստանի մշակույթի պալատը: «Կապված Ռուսաստանի ժողովրդական արտիստների նամակի տարածման հետ, որում Ղրիմի հարցով օժանդակություն է հայտնվում նախագահ Վլադիմիր Պուտինին, Վրաստանի մակույթի պալատը որոշում է կայացրել չեղյալ համարել Սերգեյ Բեզռուկովի թատրոնի՝ Թբիլիսիում մայիսին պլանավորված հյուրախաղերը», փոխանցում է «NTERFAX.RU»-ի հաղորդագրությունը «teatral-online.ru»-ն:

Հիշեցնենք, որ նախօրեին ՌԴ Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում հրապարակվել էր ռուսաստանցի մշակույթի գործիչների բաց նամակը, որում նրանք համերաշխություն ու օժանդակություն էին հայտնել Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայի և Ղրիմի նկատմամբ ձեռնարկած գործողությունների հարցում:
Նամակը ստորագրել էին ավելի քան 100 հանրահայտ արվեստի գործիչներ:
    Դիտվել է 1751 անգամ