Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսոր Մարկ Զախարովը Ղրիմը համարում է ռուսական

03.15.2014


Մոսկվայի «Լենկոմ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Մարկ Զախարովը կարծում է, որ Ղրիմի հարցը պետք է լուծվի խաղության ճանապարհով: Այդ մասին հաղորդում է Նորությունների ռուսական ծառայությունը:

«Իմ մտքով անցավ, որ Չեխիան և Սլովակիան պարզապես կառավարությունների մակարդակով եկան պայմանավորվածության և ձևավորեցին երկու պետություն: Ես կարծում եմ դա ուսանելի օրինակ է: Արժեր մտածել հակասությունը կառավարությունների մակարդակում խաղաղությամբ լուծելու մասին: Ղրիմը դա ռուսական նվաճում է, դա զարգացող կայսրության այդպիսի անհրաժեշտություն է»,- ասել է Զախարովը:

Ղրիմի կարգավիճակը որոշելու մասին հանրաքվեն նշանակված է մարտի 16-ին: Ղրիմի ընտրատեղամասերը պետք է աշխատեն 14 ժամ՝ առավոտյան ժամը 8:00-ից մինչև երեկոյան 22:00-ն:
Հանրաքվեի արդյունքները պետք է հրապարակվեն հաջորդ օրը՝ մարտի 17-ին
    Դիտվել է 1199 անգամ