Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ գերմանացի ռեժիսորի տենորները հիմար են, սակայն նրանք ունեն հստակ հանձնարարական

03.16.2014

«Ընդհանրապես Ստանիսլավսկու համակարգ (սիստեմ) գոյություն չունի: Կոնստանտին Սերգեևիչը բեմում փնտրում էր ճշմարտություն: Բայց նրա փնտրումները գործընթաց էին և ոչ թե համակարգ: Նա երբեք տրակտատներ չի գրել: Համակարգողները նրա (Ստանիսլավսկու-խմբ.) գիտակներն են: Ստանիսլավսկին մշտապես փոփոխում էր իր հայացքները, իսկ արդյունքում ընդհանրապես լքեց դրամատիկական թատրոնը և գնաց օպերա: Եվ ես նրան հասկանում եմ: Ես նույնպես աստիճանաբար գնում եմ դեպի օպերա»,- «Իզվեստիային» տված հարցազրույցում ասել է գերմանական թատրոնի նահապետը համարվող, նշանավոր ռեժիսոր Պետեր Շտայնը:

Ըստ Շտայնի օպերան ավելի մաքուր և պարզ արվեստ է: Նա նշել է, որ երաժշտության մեջ ամփոփված է մաթեմատիկա: Կա հստակ ժամանակաչափ, և ռեժիսորը կախված չէ դերասաններից, ովքեր կարող են փչացնել ցանկացած ներկայացում՝ իմպրովիզներ կատարելով: Բեմադրողի համար, ով ցանկանում է հասնել ճշգրիտ արդյունքի, հիմար դերասանները լուրջ խոչընդոտներ են: Գերմանացի ռեժիսորը նշում է, որ երգիչները և նրանց մեջ հատկապես տենորները նույնպես հիմար են, սակայն նրանք ունեն հստակ հանձնարարական, թե ինչ պետք է անել. Նրանք սովորել են նոտաները:
    Դիտվել է 1003 անգամ