Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Վալենտին Գաֆտը դուրս է բերվել կոմայից

03.17.2014


Ռուս դերասան Վալենտին Գաֆտի առողջական վիճակը նկատելիորեն բարելավվել է: Արտակարգ էնդոսկոպիական վիրահատությունից հետո նա առաջին օրերի ընթացքում գտնվում էր թոքերի արհեստական օդափոխության վիճակում, սակայն այժմ «դուրս է հանվել դեղորայքային ազդեցությամբ քնից և անցել է ինքնուրույն շնչառության»: Այդ մասին փոխանցում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալության տեղեկատվությունը «teatral-online.ru»-ն:

Նույն աղբյուրը նաև տեղեկացնում է, որ առաջիկա օրերին պլանավորվում է դերասանին վերակենդանացման բաժնից տեղափոխել վիրահատական:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին Վալենտին Գաֆտն իրեն վատ էր զգացել և ծանր վիճակում տեղափոխվել էր Մոսկվայի Բոտկինի անվան հիվանդանոց:
    Դիտվել է 1260 անգամ