Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ղրիմում հյուրընկալվող առաջին թատերական կոլեկտիվը կներկայացնի 9 բեմադրություն

03.19.2014

Սվերդլովսկի երաժշտական կոմեդիայի ակադեմիական թատրոնը իր ներկայացումները կցուցադրի Ղրիմում: Հյուրախաղերը տեղի կունենան հուլիսի 11-ից օդոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում: Այդ մասին հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով մշակութային օջախի տնօրեն Միխայիլ Սաֆրոնովին:

«Պետք է ելույթ ունենանք ձեռնարկություններում, զինվորական զորամասերում, նավերի վրա, բաժանենք ուրախություն»,- նշել է տնօրենը:

Թատերախումբը Ղրիմում կցուցադրի իր խաղացանկում ընդգրկված 9 ներկայացում, որոնց թվում «Խորհրդային ժամանակաշրջանի այգին», «Սպիտակ գվարդիան» թատերգությունները, «Եկատերինա Մեծ» օպերան և այլն: «Մենք չենք կարող ղրիմցիներին չցուցադրել «Մեռյալ հոգիները», որը «Ոսկե դիմակ» մրցանակաբաշխության քառակի դափնեկիր է»,- ընդգծել է Սաֆրոնովը:
Ավելացնենք, որ այս թատրոնը Ուրալում գործող բեմարվեստի օջախներից առաջինն է, որ հյուրախաղերով հանդես կգա Ղրիմում:

Սվերդլովսկի երաժշտական կոմեդիայի թատրոնը հիմնադրվել է 1933 թ.-ին: Այն խորհրդային տարիներին, ապա նաև դրանից հետո արժանացել կառավարական մի շարք բարձր պարգևների, ստացել է «Ակադեմիական» պատվավոր կոչում, 16 անգամ արժանացել է Ռուսաստանի ազգային «Ոսկե դիմակ» մրցանակի: 2013թ.-ին լրացավ թատրոնի 80 ամյակը:

Այսօր ՌԴ նախագահ Պուտինը, Ղրիմը և Սևաստոպոլ քաղաքները ներկայացնող պաշտոնական ներկայացուցիչները ստորագրեցին թերակղզին ու քաղաքը Ռուսաստանի կազմի մեջ ընդունելու վերաբերյալ փաստաթուղթը:

    Դիտվել է 1184 անգամ