Մամլո ասուլիս՝ նվիրված Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնին03.19.2014
Այսօր Երևանի «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ նվիրված Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան 11-րդ միջազգային փառատոնին:
Լրագրողների հետ հանդիպման էին եկել ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ (ՀԹԳՄ) Հակոբ Ղազանչյանը, Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և եվրոպական երկրների շեքսպիրյան փառատոնների ցանցի ներկայացուցչները:
Մամլո ասուլիսում խոսք գնաց անգլիացի մեծ դրամատուրգի 450 ամյակին նվիրված հայաստանյան միջոցառումների մասին: Նշվեց, որ այդ նախագծի շրջանակներում առաջիկա երեք օրերի ընթացքում Հայաստանն, իրոք, կշնչի Շեքսպիրով: Իրենց ներկայացումները և բեմական աշխատանքները հանդիսատեսներին ներկայացնելու հնարավորություն կստանան հանրապետության 60 թատերական կոլեկտիվներ:
«Հայաստանում Շեքսպիրի գործերը ուսումնասիրելու մեծ ավանդույթներ կան և դրա վառ օրինակն այն է, որ այսօր հրատարակչությունները կրկին տպագրում ու վերահրատարակում են Շեքսպիրի գործերից: Անցյալ տարի մանրակրկիտ ուսումնասիրվել և վերստին թարգմանվել է «Համլետը», իսկ հրատարակչություններից մեկն էլ պատրաստվում է Շեքսպիրի բոլոր գործերի հատորաշարը հրատարակել»,- նշեց ՀՀ Մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
Իր խոսքում ՀԹԳՄ նախագահ Հ. Ղազանչյանը ասաց, որ վերջին տարիներին մեր երկրում բավականին մեծ հաճախականությամբ են անդրադառնում Շեքսպիրի գործերին: Նկատի ունենալով այն, որ Վ. Փափազյանի անվան Շեքսպիրյան փառատոնը անգլիացի դրամատուրգին նվիրված միջազգային փառատոնի մասն է, որոշվեց որպեսզի հայ բեմադրիչների այդ թեմայով աշխատանքները ցուցադրվեն միջազգային ցանցի անդամ 10 փառատոների տնօրեններին, ինչպես նաև այն հայ բեմադրիչներին, ովքեր պատրաստվում են Շեքսպիր բեմադրել: Նա նաև ասաց, որ Հայաստանում անցկացվող շեքսպիրյան նախորդ փառատոների արդյունքում հայ բեմի վարպետները հնարավորություն են ունեցել 4 անգամ հյուրախաղերով հանդես գալ և Շեքսպիրի այս կամ այն գործի սեփական մեկնաբանությունը ներկայացնել օտար հանդիսատեսներին:
Պատասխանելով «taglur.am»-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք անգլիական «Գլոբուս» թատրոնի կողմից Շեքսպիրի 450-ամյակին նվիրված ավելի քան 2 տարի ընթանալիք միջազգային հյուրախաղերի ցանկում ընդգրկված 205 երկրների ցուցակում Հայաստանը կա, Հակոբ Ղազանչյանը տվեց դրական պատասխան: «Սպասվում է, որ եկող 2015թ.-ին «Գլոբուսը» հյուրախաղերով հանդես կգա նաև Հայաստանում», նշեց ՀԹԳՄ-ի նախագահը:
Մամլո ասուլիսում անգլիացի դրամատուրգին նվիրված փառատոնային շարժման մասին խոսեցին նաև եվրոպական երկրների շեքսպիրյան փառատոնների ցանցի ներկայացուցչները: Նրանք նշեցին, որ շատ կարևոր է ճիշտ գնահատել մեծ դրամատուրգի այն մտքերը, որոնք այսօր էլ այժմեական են: Այդ տեսակետից շատ կարևոր է գիտակցել, թե որքանո՞վ են նրա աշխատանքները հասկանալի, ինչպե՞ս են անդրադառնում ժամանակակից մարդու վրա և արդյո՞ք ընդունելի են այդ մտքերը նրա համար:
Արտասահմանցի թատերական գործիչները խոսեցին նաև իրենց աշխատանքային փորձից՝ շեշտելով, որ այսօր իրենց բեմադրություններում աշխատում են անտեսել հանդիսատես-բեմ բաժանման գծում անտեսանելի պատի առկայությունը և առավել ինտերակտիվ ներկայացումների միջոցով հաղորդակցվել դահլիճում գտնվողների հետ:
Ե. Չարենցի անվան արվեստի և գրականության թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը կրկին մեկ անգամ արժևորեց հայ իրականության մեջ Շեքսպիր-դրամատուրգի դերակատարությունը: Նա ասաց, որ հայերը, շեքսպիրյան գրականության նկատմամբ իրենց մոտեցումներում «…հռչակավոր թատերախմբերի շնորհիվ» ավանդաբար շահեկան դիրքեր են ունեցել և Թիֆլիսում, և Բաքվում, և Կոստանդնուպոլսում: Նա նշեց հայ իրականության մեջ շեքսպիրապատման հզոր գրական և բեմական ավանդներ ձևավորած մտավորական այն փաղանգին, որոնց ավանդների շարունակողների կիզակետում այսօր արդեն հայտնվել են ներկա փառատոնի մասնակիցները: