Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կոմայից դուրս գալուց հետո դերասանը արագ ապաքինվել է

03.27.2014


Դերասան Վալենտին Գաֆտը ուրբաթ օրը դուրս կգրվի հիվանդանոցից: Այդ մասին հաղորդում է «Արգումենտի ի ֆակտի» պարբերականը՝ հղում անելով Մոսկվայի քաղաքապետարանի առողջապահության բաժնի ղեկավարությանը:

Գաֆտը Բոտկինի անվան հիվանդանոց էր տեղափոխվել շատ ծանր վիճակում: Սակայն շնորհիվ բժիշկների մասնագիտական բարձր որակների, էնդոսկոպիկ վիրահատական միջամտությունը կատարվել է չափազանց բարձր որակով: Դրանից հետո հիվանդի մոտ արձանագրվել է առողջության վերականգման լավ դինամիկա:

Բուժհաստատության գլխավոր բժիշկը նշել է, որ դրական արդյունքի հասնելու գործում էական է նաև իրենց կողմից կիրառված բուժման բարձր տեխնոլոգիական մեթոդը:

78-ամյա Վալենտին Գաֆտը Բոտկինի անվան հիվանդանոց էր տեղափոխվել մարտի կեսերին: Նա ենթարկվել էր արտակարգ վիրահատության, որից հետո մտցվել էր դեղորայքային կոմայի մեջ: Այնուհետև նա դուրս էր բերվել արհեստական կոմայից և ստացել հետագա բուժում:
    Դիտվել է 1123 անգամ