Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հանրապետության նախագահը ներողություն է խնդրել թատրոնի պատճառով

03.28.2014


Ուֆա քաղաքում թաթարական Ալմատևսկ քաղաքի «Նուր» թատրոնի հյուրախաղերն ավարտվել են մեծ աղմուկով: Այդ մասին գրում է «teatral-online.ru»-ն:

Բաշկիրիայի մայրաքաղաքի թատերասերներին ներկայացված «Համարձակ աղջիկները» ներկայացման մեջ տեղական իշխանության ներկայացուցիչներին դուր չի եկել, որ պիեսի հերոսներից մեկը մյուսին անվանել է «զզվելի և ոջլոտ բաշկիր»:

Իշխանության ներկայացուցիչները բողոքել են՝ հայտարարելով, որ վիրավորել են իրենց ազգային արժանապատվությունը: Արդյունքում, ներկայացումը ստացել է այնպիսի բարձր արձագանք, որ Թաթարստանի նախագահ Ռուստամ Մինիխանովը պաշտոնապես ներողություն է խնդրել ՌԴ սուբյեկտը հանդիսացող մեկ այլ սուբյուեկտի՝ Բաշկիրական հանրապետության նախագահ Ռուստեմ Խամիտովից:

Մինիխանովը նշել է, որ ներկայացման մեջ հնչած արտահայտությունը ոչ մի առնչություն չունի Թաթարստանի քաղաքականության հետ: Խամիտովը համաձայնել է իր թաթար գործընկերոջ հետ և այդ թյուրիմացության մեջ մեղադրել ինչ-որ «առանձին անձանց»:
    Դիտվել է 1165 անգամ