Ռուսական Ազգային թատերական մրցանակը՝ «Ոսկե դիմակը» բոլորեց իր 20-ամյակը: 03.28.2014
Երեկ, մարտի 27-ին թատրոնի միջազգային օրը այդ իրադարձությունը ռուս թատերական գործիչները նշել են Մոսկվայի Եվգենի Վախթանգովի անվան թատրոնում:
««Ոսկե դիմակի» հոբելյանը մեր ընդհանուր տոնն է ու պատմությունը, որտեղ եղել են և բացահայտումներ, և հաղթանակներ, և պարտություններ: Բայց նաև միշտ եղել է այն գիտակցությունը, որ մենք անում ենք ճիշտ, անհրաժեշտ և իրական աշխատանք: Ի՞նչ է սպասում մեզ առջևում: Չենք գուշակում, սակայն հուսով ենք, որ կպահպանվի ամենաթանկագինը՝ մեր թատերական եղբայրությունը»,- ասել է այդ փառատոնի նախագահ Գեորգի Տարատորկինը:
Ռուսական Ազգային թատերական մրցանակը՝ «Ոսկե դիմակը» հիմնադրվել է 1993թ.-ին՝ ՌԴ թատերական գործիչների միության կողմից: Մրցանակը նախատեսված է թատերական արվեստի բոլոր ժանրերի համար՝ դրամա, օպերա, բալետ, տիկնիկային թատրոն, ժամանակակից պար, օպերետ, մյուզիքլ…
Փառատոնի կազմակերպիչներն են ՌԴ թատերական գործիչների միությունը, մշակույթի նախարարությունը, Մոսկվա իշխանությունը և «Ոսկե դիմակի» տնօրինությունը: