Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մշակույթի դեպարտամենտը պահանջում է, որպեսզի պատգամավորը ներողություն խնդրի

03.28.2014


Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը հայտարարել է, որ Դաշնության խորհրդի պատգամավոր Օլեգ Պանտելեևի հայտարարությունը Տագանկայի թատրոնի մասին չի համապատասխանում իրականությանը և պահանջել է, որ նա հանրության առջև թատրոնից ներողություն խնդրի: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Պանտելեևը չորեքշաբթի օրը ասել էր, որ Տագանկայի թատրոնի մի խումբ արտիստներ խորհրդարանի ընդունարանում դիմել են այն հարցով, որ Վալերի Զոլոտուխինի մահից հետո մշակութային օջախը վերածվել է անբարոյական գաղափարների և ուկրաինական աջ ծայրահեղակների խորհրդանշանների քարոզման միջավայրի: Այս մեղադրանքների մեջ մի զգալի բաժին էլ ուղղված էր թատրոնի ներկայիս տնօրենի հասցեին:

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին և պատգամավոր Օլեգ Պանտելեևին հասցեագրված նամակում ասվում է, որ Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտը պահանջում է հանրության առջև ներողամտության հայցում: «Թատրոնին դիտավորյալ վարկաբեկել են և այն էլ հոբելյանական տարում: Մեծ հաշվով դա թատրոնի հեղինակությանը վնաս հասցնելու միտում է ունեցել և բացահայտ սուտ է, այդ իսկ պատճառով մենք խնդրում ենք, որպեսզի Օլեգ Եվգենևիչը (Պանտելեևը-խմբ.) Դաշնության խորհրդում հանրային եղանակով բարձրաձայնի, որ այդ թեզերը չեն համապատասխանում իրականությանը և ներողություն խնդրի թատրոնից»,- ասել է Մոսկվայի քաղաքապետարանի մշակույթի դեպարտամենտի մամլո ծառայության ղեկավար Ալլա Սեմենիշևան:
    Դիտվել է 1091 անգամ