Օպերա իրենց փոքրիկներին լուսաշխարհ բերելու պատրաստվող մայրերի համար04.01.2014
Մոսկվայի Սացի անվան թատրոնում բեմադրիչ Գեորգի Իսահակյանը շուտով հանդիսատեսի դատին կներկայացնի Ռիկարդո Բրոսկիի «Ալցինայի կղզին» պիեսի հիման վրա Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի հեղինակած «Ալցինա կամ կախարդական կղզի» օպերան: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն՝ նշելով, որ ներակայացման երաժշտական ղեկավարն ու խմբավարն է Ալևտինա Իոֆեն:
Ապագա մայրերի համար օպերան կկատարվի իտալերեն լեզվով:
Սիրող ծնողների համար ավելի կարևոր խնդիր, քան իրենց երեխաներին հարմոնիկ և բնականոն մեծացնելն է, չկա: Երեխայի մտավոր և զգացմունքային հասունացումը սկսվում է նրա լուսաշխարհ գալուց շատ ավելի վաղ: Իսկ արվեստներից վեհը և հարմոնիկը՝ երաժշտությունն է, որն այդ նպատակին առավել լավ է ծառայում:
Հենդելի «Ալցինա կամ կախարդական կղզի»-ն բարրոկոյի շրջանի առավել քան գեղեցիկ օպերաներից է: Աստվածային երաժշտությունը և բանաստեղծական սյուժեն ռեժիսոր Գ. Իսահակյանին և դիրիժոր Ալևտինա Իոֆեին ներշնչել են այդ գլուխգործոցը ներկայացնել ամենացանկալի հանդիսատեսներին՝ ապագա մայրերին, որպես հատուկ բեմադրված ներկայացում: