Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մեյերհոլդյան առեղծվածը ընկալելի դարձնելուն մոտեցող ցուցադրանք

04.03.2014

«Մեյերհոլդ: Ներկայացման ծնունդը»: Այսպես է կոչվում Մոսկվայում, մեծ ռեժիսորի ու նորարարի տուն-թանգարանում, նրա 140-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը, որի բացումը տեղի կունենա այսօր: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն:

Վսեվոլոդ Մեյերհոլդը հորինել և իրականացրել է ներկայացման կառուցվածքի օրենքները, որոնք հիմք են ծառայել հետագա սերնդի ռեժիսորների համար: Նրա սահմանումները կիրառել են Արտոն և Բրեխտը, Գրոտովսկին և Կանտորան, Բրուկը և Ֆոկինը: Ինչպես կենդանության օրոք, այնպես էլ այսօր հետազոտողները փորձում են գտնել այդ մեծ բեմադրիչի մտածողության առեխծվածը:

«Նոր ցուցադրանքը փորձ է բացահայտել Վարպետի ստեղծագործական լաբորատորիան: Մենք ցանկանում ենք ցույց տալ, թե ինչպես է Վսեվոլոդ Էմմիլևիչի մոտ ծնվում մտահղացումը առաջին իսկ ճեպանկարներից, մատիտանկարներից, միզանսցենների պլաններից, ինչպես էր զարգանում, ինչպես էր ապրում նրա ներկայացումը ընդհուպ մինչև բեմից հեռանալը: Մեյերհոլդի պետական թատրոնի հրաշքով պահպանված ֆոնդը, դեկորացիաների, ձեռագրերի, ազդագրերի և լուսանկարների շատ հարուստ ֆոնդերը, ներկայացնում են մինչհեղափոխական շրջանի մեյերհոլդյան բենադրությունները, թույլ են տալիս լիարժեք պատկերացում կազմել նրա ստեղծագործական աշխատանքի ընթացքի մասին»,- ասել է Մեյերհոլդի տուն-թանգարանի տնօրեն Նատալյա Մակերովան:
Նոր ցուցադրանքում կարելի է տեսնել դրամատուրգների ձեռագրեր, երաժշտությունների պարտիտուրներ, դեկորացիաների և հագուստների էսքիզներ, ազդագրեր, մեյերհոլդյան հայտնի թատերական փորձերը պատկերող և նրա ներկայացումներում զբաղված դերասանների հազվադեպ լուսանկարներ: Ցուցադրանքում տեղ են գտել նաև Մեյերհոլդի լեգենդար «Անտառ», «Ռևիզոր» և «Դիմակահանդես» բեմադրությունների վերականգնված տարբերակները:

Ցուցահանդեսում կիրառվել են ժամանակակից մուլտիմեդիայի տեխնոլոգիաներ: Դիտողական տեղեկատվության հիմնական մասը ցուցադրվում են հեռուստաէկրաններին, որտեղ յուրաքանչյուր հաճախորդ կարող է ընտրել և մանրամասն ուսումնասիրել իրեն հետաքրքրող դրվագները:

Հոբելյանական ցուցադրանքի համար ստեղծվել է նոր դիզայն, Մեյերհոլդի ստեղծագործական կյանքի յուրաքանչյուր փուլը ներկայացվում է որոշակի ոճավորմամբ և օգնում է դիտողներին խորասուզվել միմյանց դրամատիկորեն հաջորդող թատրոնի և կյանքի մթնոլորտում:

Ի դեպ, թեև այսօր ցուցահանդեսը կբացվի պաշտոնապես, սակայն ընդհանուր հաճախումների համար բաց կլինի վաղը՝ ապրիլի 4-ին: Իսկ բացման կապակցությամբ Մեյերհոլդի տուն թանգարանում այսօր կայանալու է վերնիսաժ, որի ժամանակ տեղի կունենա ներկայացման պրեմիերա: Կցուցադրվի Դանիլ Հարմսի «Պառավը» պատմվածքի հիման վր ստեղծված նոր պիեսի բեմադրությունը:
    Դիտվել է 1331 անգամ