Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այսօր Մարլոն Բրանդոյի ծննդյան օրն է

04.03.2014

Ապրիլի 3-ին լրանում է թատրոնի և կինոյի ամերիկյան մեծ դերասան Մարլոն Բրանդոյի ծննդյան 90-ամյակը:

Դերասանը համաշխարհային համբավ ձեռք բերեց Թենեսի Ուիլյամսի «Ցանկությունների տրամվայ » պիեսում Ստենլի Կովալսկու դերակատարմամբ (1947թ.): 1951թ.-ին այդ պիեսը էկրանավորվեց, որտեղ նրա խաղընկերն էր Վիվիեն Լին:

Ընդհանրապես դերասանը նկարահանվել է 46 կինոնկարներում: Հայ հանդիսատեսին նա առավել շատ ծանոթ է Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի «Կնքահայրը» կինոնկարից, որտեղ նա կատարում է Կոռնեոլեների գանգստերական տոհմի հիմնադրի՝ Վիտոյի դերը:

Մարլոն Բրանդոն մահացել է 2004թ.-ի հուլիսի 1-ին:
    Դիտվել է 1065 անգամ