Տարբեր ոլորտների մասնագետները համատեղ կստեղծեն նոր ձևաչափի թատրոն 04.03.2014
Մոսկվայի ԶԻԼ-ի (Լիխաչյովի անվան գործարանի) մշակութային կենտրոնում ապրիլի 14-ից մեկնարկում է տարբեր ժանրերի հատման վայրում ժամանակակից թատրոնի փորձարարական նախագիծը: Այդ մասին հաղորդում է «teatral-online.ru»-ն:
Մշակութային կենտրոնի բազայի հիման վրա, այս միջոցառման երեք օրերի ընթացքում, տարբեր ոլորտներ ներկայացնող մասնագետները կքննարկեն և կստեղծեն նոր ձևաչափի թատերական աշխատանք:
Նախագծին մասնակցելու հայտ կարող են ներկայացնել ռեժիսորները, թատերագետները, մեդիանկարիչները, դիզայներները, գրողները, ճարտարապետները, IT մասնագետները: Նրանց աշխատանքը կգնահատի մասնագիտացված հանձնաժողովը:
Լավագույն ճանաչված գաղափարի հեղինակները կշարունակեն մշակել իրենց աշխատանքը ևս երկու ամիս: Դրանից հետո հաղթող նախագիծն, արդեն որպես ավարտուն աշխատանք, կներկայացվի ԶԻԼ-ի մշակութային կենտրոնի հանդիսատեսներին: