Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոն, որի դերասանները սահմանափակ ընդունակություններով մարդիկ են

04.05.2014


Սանկտ-Պետերբուրգում շուտով կբացվի նոր թատրոն, որտեղ ներկայացման հերոսներին կմարմնավորեն սահմանափակ ընդունակություններով դերասանները: Ինչպես հաղորդում է «teatral-online.ru»-ն, այդպիսի թատրոնները Եվրոպայում բազմաթիվ են, իսկ Ռուսաստանում հատ ու կենտ:

«Մենք կստեղծենք պրոֆեսիոնալ թատրոն, որում կընդգրկվի 20 մարդ»,- ասել է այս նախաձեռնության հեղինակ և նախագծի համակարգող Ելենա Լիխինան: Նրա ասելով արդեն կատարվել է դերասանների առաջին ընտրությունը, որին մասնակցել են 30 դիմորդներ: Լիխինան նշել է, որ սա իրենց անհրաժեշտ կադրերի ընտրության առաջին, բայց ոչ վերջին ընտրությունն է:

«Անպայման թատրոն» անվանակոչված նոր սոցիալ-մշակութային ձեռնարկը կգործարկվի Հաշմանդամների և երեխաների սոցիալական վերականգնման կենտրոնում, որը գտնվում է Պետերբուրգի Ֆրունզեի շրջանի Զագրեբյան ճեմուղի թիվ 25 հասցեում:

Հաղորդվում է, որ թատրոնի առաջին ներկայացումը հանդիսատեսի դատին կհանձնվի այս տարվա ընթացքում:
    Դիտվել է 1074 անգամ