14-ամյա Մաշան դեռ կոմայի մեջ է, բայց արդեն շնչում է ինքնուրույն04.08.2014
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Մոսկվա է բերել իտալական Նեապոլ քաղաքի«Stabile Napoli» թատրոնը, որի հետ նա առաջին անգամ բեմադրել է Շեքսպիրի պիեսներից մեկ, Փոխանցում է «taglur.am»-ը «aif.ru»-ի հաղորդագրությունը:
«Ես ընտրել եմ «անսանձ կնոջ սանձահարումը», քանի որ Իտալիայում իմ առաջին բեմադրության համար ցանկանում էի վերցնել «իտալական» ստեղծագործություն»,- ասել է Կոնչալովսկին:
Հատկանշական է, որ ռեժիսորը իր բեմադրության համար վերցրել է ոչ միայն «իտալական» ստեղծագործություն, այլև իտալացի դերասանների: Մոսկվայում ներկայացումը կցուցադրվի իտալերեն լեզվով, ռուսերեն սուբտիտրերով: Ասենք, որ անցած տարվա վերջին այս ներկայացումը արդեն ցուցադրվել է իտալացիներին և միշտ ապահովել է լեփլեցուն դահլիճ:
Ճանապարհատրանսպորտային պատահահարից հետո, որը տեղի էր ունեցել 2013թ.-ի հոկտեմբերին՝ Ֆրանսիայում, Կոնչալովսկին հարցազրույցներ չի տվել և, սկզբնական շրջանում նույնիսկ չէր աշխատում: Այժմ նա կրկին մխրճվել է գործի մեջ, սակայն ամեն օր զանգում և տեղեկանում է դեռ կոմայի մեջ գտնվող իր 14-ամյա աղջկա՝ Մաշայի մասին: Նա կտրուկ մերժում է իր ընտանիքի մասին որևէ խոսք ասել: Հայտնի է միայն այն, որ դժբախտ պատահարից առավել շատը տուժած նրա դուստրը դեռ կոմայում է, բայց շնչում է ինքնուրույն:
Անդրեյ Կոնչալովսկին և նրա կինը՝ Յուլիա Վիսոցկայան մի քանի ամիս շարունակ հրաժարվում էին որևէ աշխատանք անել և ամբողջ ժամանակն անցկացնում էին հիվանդանոցում՝ Մաշայի մոտ: Սակայն վերջերս նրանք վերադարձել են աշխատանքային առօրյա: